Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/233

Այս էջը հաստատված է

Մի՞թե առաջ չէին զբաղվում նրանցով։ Հարցը այն չէ, որ զբաղվում էին, և եռանդով էին զբաղվում, այլ այն, թե ի՛նչ եղանակով և ի՛նչ տեխնիկայով էին զբաղվում։

Սակայն, մեծ մասով չէին զբաղվում, իսկ տեղերում բնավ չէին էլ կարող զբաղվել։ Մեկ օրինակ. Հոկտեմբերյան ռևոլուցիայից մի երեք տարի առաջ, իմպերիալիստական պատերազմի համարյա նախօրյակին, „Терская Газета“-ում,[1] Վլադիկավկազում, որ շրջապատված է բնության զմայլիչ պատկերներով, Կովկասյան լեռների պեյզաժներով, այն ժամանակ համեմատաբար երիտասարդ մի կովկասագետ, նշելով մարդու զարմանալի ինքնաանուշադրությունը՝ գրում էր «Երկրամասի հոգևոր հարստությունները» վերնագրով, գրում էր յուր այն ժամանակվա աշխարհայացքի ոճով. «Դրանք, այդ վեհ ու էֆեկտավոր գեղեցկությունները գրավում են խիզախագույններին դեպի Կովկասի կուսական անկյունները սակավ տրորված արահետներով։ Կան և հաստատություններ, որոնց կոչումն է հեշտացնել տուրիստների ճանապարհորդությունը և բնական արժանիքների դիտումը։ Բայց չկա, եթե չեմ սխալվում, ոչ մի խմբակ՝ նվիրված երկրամասի հումանիտար արժանիքներին։ Որքան հաճախ (չէի ցանկանա ասել՝ միշտ) մոռացված է մարդը. անտարբերությամբ մոռացված է երկրամասի ժողովրդական հոգեբանությունը և բազմադարյան փոփոխականությամբ հարուստ մարդկային պատմությունը։ Այնինչ նա ապշեցուցիչ պայծառ և ոչ մի տենդենցիոզությամբ չգունավորված արտացոլում ունի բազմաթիվ, այսպես կոչվող լեռնական [իրոք, ինչպես հիմա մենք կասենք՝ լեռները քշված] ցեղերի և ժողովուրդների կենցաղի ու լեզվի մեջ։ Հենց քաղաքում կարելի է ունենալ այդ տվյալները, ձեռքի տակ ունենալ գիտելիքների անսպառ գանձարան, կենդանի թանգարան մարդկային փաստաթղթերի, որոնց հետ ոչ միայն տեղական թանգարանը, թող աստված ամեն բարգավաճում տա նրան, այլև՝ աշխարհի երեսին ոչ մի թանգարան չի կարող վիճել նյութի հարստության և նրանց նշանակության խորության հարցում :

«Բավական է կանգ առնել թեկուզ լեզուների, այսպես կոչվող «լեռնական լեզուների» վրա»։

Այժմ Վլադիկավկազում կա ութ հետազոտական կազմակերպություն,

  1. № 192, 20-ն հունիսի, 1914 թ.։