Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/238

Այս էջը հաստատված է

‘ջուր’, մի կողմում՝ ‘օր’, ’սպիտակ’ է, մյուսում՝ ‘գիշեր’, ‘սև’, մի կողմում՝ ’վեր’, մյուսում՝ ’վար’։ Այսինքն աշխարհը այսպիսի տեղաշարժների ժամանակ շուռ է գալիս գլուխն ի վայր կամ, ավելի ճիշտ, տակն ի վեր՝ մի ուղղության կամ չափումի ուղուց շեղվելով դեպի ուրիշը. ‘արևելյան քամի’ են կոչում առաջ ’վերին քամի’ եղածը և ‘արևմտյան’ են կոչում առաջ ’ներքևի քամի’ եղածը։ Այս տեղի է ունենում նաև պայծառ կամ հստակ տեսանելի առարկաների հետ. մի կողմում բառը նշանակում է ‘լուսին’, մյուսում հասկացվում է ’արև’։

Իսկ երբ մարդկության մեջ պահանջ է առաջանում իմանալու, թե ինչպես տեղի ունեցավ այդ, ապա չիմանալով կատարված տեղաշարժները՝ մարդկությունը, ի դեմս մտածողության տվյալ ժամանակի յուր լավագույն մասնագետ գիտնականների, առաջադրում է մի հարց, որով կանխորոշվում է պատասխանը. «ո՞ր երկրից է ներմուծվել այսպիսի հակադիր իմաստավորումը»։ Կամ ավելի լավ ասենք, քանի որ չի գիտակցվում այդպիսի տեղաշարժների, այնպիսի երախը բաց անդունդների գոյությունը, որոնց վրայով, այժմ ամեն մի սովետական մանչուկ գիտե,— չի կարելի անցնել առանց «թռիչքի», ապա կտրված լինելով կյանքի նյութական հիմունքներից և երկրային գոյի ստեղծագործական ուղիներից, որ մարդկային ողջ աշխարհը, ամբողջ տիեզերքն են կազմակերպում՝ հին ուսուցման իմաստունագույն գլուխները նկրտում են լուծումը գտնել լքած կողմում։ Նրանք համոզված են, որ այնտեղ արդեն գտել էլ են. բայց չէ՞ որ դրանք ոչ թե տարածության, այլ ժամանակի կողմերն են, դրանք մակարդակներն են, սկզբում երկու կողմերը՝ վերևի և ներքևի, հետագայում ժամանակի, այսինքն շարժման, նշանակում է՝ գործողության և հակագործողության տարբեր մակարդակները. նրանք հաճախ դիտվում են համատեղ, քանի որ գոյացել են մի մակարդակի վրա հասարակական վերերի և վարերի փոխհարաբերության մեջ տարածության մի կտրվածքում։

Հին շկոլայի մասնագետները, ըմբռնելով գոյություն ունեցողը իբրև ռեալ և միշտ գոյություն ունեցած՝ դնում են «ի՞նչն էր առաջ» հարցը։ Նրանք չեն հոտառում (чуют), իսկ իրենց գոյով պատկանելով մեռնող հասարակությանը՝ չեն կարող և չեն ցանկանում, կամ չեն ցանկանում, դրա համար էլ չեն կարող հոտառել, որ առաջ չկային և չէին կարող լինել այդ նույն փոխհարաբերությունները, քանի որ ամենևին չկային այդ նույն