Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/24

Այս էջը հաստատված է

բների, տեսակների և փնջային իմաստների գոյացումը՝ կապված կուլտուրայի զարգացման և հասարակական ձևերի զարգացման պրոցեսի և լեզվական նյութի աճման հետ՝ նայած վերապրուկային հմտություններին: Իմաստաբանության պոլիգենիզմը և նրա գործունության աստիճանը նաև անախրոնիզմի դեպքում:

49. Հաբեթական լեզվաբանության տեսության կապը հնդեվրոպական լեզվաբանության հետ և կախումը նրանից, իբրև լեզվի ուսմունքի զարգացման հետագա էտապ: Հաբեթական լեզվաբանության հիմնական դրույթները, իբրև հնդեվրոպական լեզվաբանության անտիթեզեր (դատողություններ լեզվի ծագման մասին, այդ ծագման միասնական ժխտումը, խաչավորում, իմաստաբանություն, հնէաբանական համեմատության մեթոդ, գրազուրկ լեզուների դերը և այլն):

50. Հաբեթաբանության հարաբերակցությունը մարդկության պատմության հետազոտության հետ ըստ նյութական կուլտուրայի հուշարձանների: Հադիպում լեզվական նյութը իբրև հուշարձան ըմբռնելու մեջ (բառը ոչ թե իր է, այլ նրա նստվածքը, իրի ֆունկցիայի արտահայտությունը): Տարբերություն գենեզիսի (ծագման) և հարաբերակցությունների վերլուծության մեթոդների մեջ և իբրև դրա հետևանք՝ տարբերությունը եզրակացություններում:

51. Հաբեթական տեսության հանդիպումը մարդու վերաբերյալ ուսմունքի այլև հարակից մարզերի նախընթաց և ժամանակակից հետազոտողների արտահայտած դրույթներին: Լեզվաբաններ: Փիլիսոփաներ: Նյութական կուլտուրայի պատմաբաններ (հնագետներ և ազգագրագետներ), սոցիոլոգներ և մարքսիստներ: