Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/243

Այս էջը հաստատված է

շարժման, գործողության մեջ (խոնարհում)։ Ուրեմն կորչի քերականությո՞ւնը։ Ինչո՞ւ։ Թող փոխարինվի լեզվի դինամիկայի նրա կառույցի շարադրումով:

4. Ըստ շարժման և կանգ առման հասկացությունների հակադրությունների, որ անքակտելիորեն առկա են կոլեկտիվի, սոցիալ-տնտեսական ֆորմացիայի միացության մեջ և գործողության մեջ ստեղծագործում են ժամանակը (շարժումը), իսկ հակագործողության մեջ՝ տարածությունը (տեղ, հանգրվան), որի վրա փաթաթվում է հանգուցային կծիկը, տվյալ կոլեկտիվի արտադրությունը — բառաստեղծումը ժամանակի մեջ իդեոլոգիապես զարգանում է ստադիաներով, որտեղ որոշ առարկաների անունները ֆունկցիոնալ կերպով փոխանցվում են նրանց հերթափոխություններին, որոնք կախված են արտադրության գործիքների և եղանակների հերթափոխությունից, կուտակված մտածողության կողմից տեխնիկայի վրա ունեցած ներգործման պայմաններում։ Նույն բառաստեղծումը տարածության մեջ իդեոլոգիապես զարգանում է ըստ արտադրության հանգուցային կծիկների, որի մեջ գիտակցվող յուրաքանչյուր մասը յուր անունն ստանում է ամբողջից, իբրև նրա հակադրություն, տեխնիկայի զարգացմանը համապատասխան: Իմաստի ստադիալ զարգացմանն է վերաբերում, օրինակ, քարշող կենդանիների հերթափոխությունը անվան փոխանցումով, ինչպես ‘եղջերուինը’, ‘շանը’, կամ ‘շանը’ ‘ձիուն’ և այլն, դեպի հանգուցայինը. բաղադրությունների զարգացումը փաթաթված կծիկի առանցքային նշանակությունից։ Բառաստեղծումը աճում ու զարգանում է մի կողմով ինչպես բազիսի, արտադրության ու հասարակայնության, այնպես էլ վերնաշենքի քանակական և որակական աճից: Բազմազանությունը վերնաշենքում աճում է քաղաքի ու գյուղի բնակչության մտածողության որակական տարբերությունից։ Ամենուրեք աճը ստեղծվում է հակադրությունների միասնության ճանապարհով։

5. Հնչյունները չէին փոխվում։ Իմաստի փոփոխությունը հնչյունական այլատեսակությունը նաև իդեոլոգիական այլատեսակություն էին, և չկա այժմ ձևականորեն դիտվող ոչ մի հնչյունական երևույթ, որին հատուկ չլիներ որոշ ֆունկցիա՝ իդեոլոգիապես կախված ոչ թե գործածությունից, այլ հասարակայնության պատվերից։ Հնչյունների բազմազանությունը հասարակական ֆունկցիայի բազմազանություն է, իսկ եթե առանց