Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/245

Այս էջը հաստատված է

8. Գաղափարախոսական տեղաշարժներով են պայմանավորվում հնչյունական փոփոխությունները, որի համաձայն էլ լեզվական առաջնային էլեմենտները, թվով չորս, ենթարկվում են բազմաթիվ փոփոխությունների միշտ հակադրությունների միևնույն օրենքի ուղիներով՝ իրենց զարգացման մեջ հասնելով մեկ հնչյունի վիճակին՝ ձայնավոր կամ բաղաձայն։

9. Վերջապես, հենվում եմ Գիտությունների Ակադեմիայի Տեղեկագրում տպագրվող «Շրջադարձային կետը հաբեթական տեսության աշխատանքի մեջ (դեպի Գերմանիա կատարած գիտական գործուղման արդյունքներից)» աշխատությանս վրա, որտեղ անկախ գերմանական աշխարհի, մասնավորապես Հռենոսյան երկրամասի՝ Կովկասի և Սևծովերկրի (Черноморье) հետ ունեցած կապից, որը աչքի է ընկնում «միջին դարերից էլ առաջ ինչպես մոնումենտալ հուշարձանների վրա, ոչ միայն Ախենի տաճարի կամ մանր շինվածքների վրա, որոնք կապում են Գոթերի հետ», այնպես էլ «աշխարհայացքների, ավելին՝ քրիստոնեական հավատալիքների և սրանց՝ պաշտամունքի մեջ ձևավորվելու (խոսքը բողոքականության մասին է) տեղաշարժների վրա ավելի ժամանակների համար սահմանվում է, որ գերմաներենը իր հնագույն մասերով թյուրիմացաբար են վերագրում հնդեվրոպական ընտանիքի լեզուներին, որ ինչպես գերմաներենի, այնպես էլ գոթերենի հիմնական բոլոր առանձնահատկությունները բացատրվում են իբրև ընդհանուր գծեր նույն հաբեթական սիստեմի կովկասյան կոնկրետ լեզուների հետ, գերմաներենինը՝ սվաներենի, իսկ գոթերենինը մեգրելերենի և ճաներենի հետ։

Մտածողության զարգացման վերաբերմամբ մեր զեկուցման հիմնական մասի համար անհրաժեշտ է ուշադրություն հրաիրել, որ հույներից հետո փիլիսոփայությունը, ճանաչողության տեսությունը յուր ամենախոր զարգացումը, դիալեկտիկականը, ինչպես իդեալիստական, այնպես էլ մատերիալիստական, ստանում է գերմաներեն խոսող միջավայրում, մի լեզու, որ ավելի հին սիստեմի է, քան հունարենը։ Սա պատահականություն չէ։

Եվրոպայի արևմտյան ծայրում, Պիրենեյքում, Բասկերի մոտ ‘ցորենը’ gar-i, որ փոխարինել է ‘գարուն’ garagar՝ ավելի հին հացահատիկին, միևնույն անունն է կրում, ինչ որ հայերենում gar-e ↔ gar-i ‘գարի’, հացահատիկները երևան են եկել փոխարինելու համար կաղնու պտուղներեն՝ ‘կաղիններին’,