Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/246

Այս էջը հաստատված է

որոնք իրենց ֆունկցիան հանձնել են առաջ ‘գարուն’։ ‘Կաղնին’ (→ ‘կաղինը’) Հայաստանում և Բասկիայում նույնպես կրում են նույն անունը ari↙* kar-i [n] ավելի հին այլաձևությամ բասկ.՝ Bi-ar+i-ϑa ‘երկու կաղնի’ (Բիարիցա քաղ.). հայ. kağ-[i]m ‘կաղնի’։

Պատահում է այնպես, որ և՛ բասկերը, և՛ նույն սիստեմի լեզուներ ունեցող կովկասյան լեզուները ունենում են այսպիսի մի ընդհանուր բաղադրյալ բառի այլաձևությունները. այսպես, օրինակ վրաց ğa-me, բասկ. ga-w → ga-b այսպես կոչվող խաչավորված բառ է երկու բառ-էլեմենտներից, որոնք հավասարապես նշանակում են ‘գիշեր’, բայց նույն այդ բառերը մենակ վիճակում մնացել են նույն իմաստով (ğa-, qa-) Կովկասում աբխազների մոտ (աբխ. qa), Պրիվոլժյեում մորդվացի-մոկշաների մոտ (ve):

Հյուսիսում ֆինների մոտ ‘հողը’ արտասանվում է mu (այսպես է կոմի կամ զիրյանների լեզվում): Այժմ մենք չենք ձեռնարկում այն բանի հիմնավորմանը, թե ինչու է այսպես հնչում ‘հողի’ այդ անվանումը, կամ թե ինչպես էր միևնույն բառը սկզբնապես նշանակում և՛ ‘երկինք-հաստատություն’, իսկ դրա հետ նաև ‘ժամանակ’, ‘տարի’ և այլն։ Այս բառը հայտնի է հինգ հազար տարի մեզանից առաջվա վաղեմություն ունեցող սեպագրությունից, Միջագետքի շումերների լեզվից, բուրժուական երկրների մասնագետները գլխի չէին ընկնում, թե ինչպես է, որ շումերական լեզուն անվիճելի կապեր է ունեցել կենտրոնական Աֆրիկայի ժամանակակից կենդանի լեզվի՝ բանտուի հետ, և այս առթիվ մի լավ հարց առաջադրվեց դիսկուսիայով, կարելի՞ է արդյոք ընդունել հնչունական օրենքների այսպիսի երկարատև պահպանունակություն։ Իսկ Թուրքեստանի և Ասիայի ջրոռոգման վերաբերյալ տերմինաբանությունը, նաև գետերի, մասնավորապես Ամու-Դարիայի, այսինքն՝ Ամու գետի անունները մեկնաբանված են իբրև շումերական, իսկ նյութական արտադրական բազայից կտրված (հետևաբար ակադեմիորեն լատիներենով Deus ex machina, իսկ մեր լեզվով, պարզապես մեխանիստորեն կտրված) առանձին հնչյունները իրենց ձևականորեն և ֆիզիոլոգիապես սահմանված օրինաչափություններով բացատրված են որպես աշխատանքային պրոցեսից դուրս եկած և լեզուն, իբրև վերնաշենք, գոյի հետ կապող լեզվական