Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/247

Այս էջը հաստատված է

չորս էլեմենտների մնացուկներ, դրանք բացատրված են լեզվի նոր ուսմունքով՝ հաբեթական տեսությամբ։ Եվ ահա, դիսկուսիա է տարվում այդ տեսության դեմ, որպես «շառլատանական» և «մեխանիստական (!!) տեսություն։ Իսկ շումերները, ի վրդովմունք մասնագետների, աչք են ծակում (прут) նյութական կուլտուրայի հուշարձաններով Հնդկաստանում: Հաբեթական տեսությունը սահմանում է շումերների գոյության փաստը ոչ միայն «կործանարար» հաբեթական Կովկասում, այլև՛ Վոլգայի մոտ՝ Չուվաշիայում, և Ֆինլանդիայի «սառը ժայռերի» մոտ սուոմիում՝ սկսած այն էպոխաներից, երբ ոչ ռուսներ կային, ոչ ֆիններ, իսկ կարելները խոսում էին մի անկախ լեզվով: Թողնենք այս «հնոտին»: Այժմ մենք պետք է նշենք, որ ըստ լեզվի տեխնիկայի, կոմի կամ զիրյանական mu ‘հող’ առաջ պետք է հնչեր mur և այս որոնելի mur-ը առկա է բերբերների, այն է՝ կաբիլների կենդանի լեզվի մեջ, դարձյալ Աֆրիկայում, ‘երկիր’, ‘կողմ’, ‘վարելահող’ իմաստով, սակայն իգական սեռի ϑa-mur-ϑ ձևավորմամբ (մարոկերենում նույնպես r-ի կորուստով, բայց ա հնչումով Zir-ի հետ խաչավորված՝ ϑa-ma+zir-ϑ ‘երկիր’), ինչպես ռուսերեն «земля», գերմ. «die Erede», ֆրանս. «la terre») բառը և այլն, որտեղ միայն սեռն է տարբերվում, և մենք գիտենք, թե ինչու է դա այդպես։

Բասկերը ‘արցունքը’ կոչում են nigar, սակայն ոչ բասկերը, ոչ էլ բասկերենի հիանալի մասնագետները ձեզ չեն ասի՝ «ինչո՞ւ»։ Չգիտեն, որ երկու էլեմենտներից բաղադրված այդ բառը տառացիորեն նշանակում է ‘աչքի (ni) ջուր (գառ)’. երկու էլեմենտն էլ ինքնուրույնաբար դիտված են իբրև առանձին բառեր Կովկասում, որտեղ կան այդ բառերի մի շարք այլաձևություններ, բայց ‘արցունք’ իմաստով բաղադրությունը միայն բասկերի մոտ է։

Այսպես է բաղադրված նաև ռուսական sl1e-za ‘արցունք’ բառը, տառացիորեն՝ ՛աչքի (sl1e → sel1) ջուր (Za ← sa ← sal)’ Sel1 բառը միջազգային վիթխարի հենարան ունի և՛ միկրոկոսմիական ‘աչք’ տերմինի (սուոմի silma, էրզյա sel-me, բրետ. sell ‘տեսնել’), և կոսմիական ‘արևի’ նշանակությամբ (հայ. el ‘արևի դուրս գալը’) և այլն: Za↙sa ‘ջուրը’, Կովկասում ևս լավ ծանոթ sal-↗dal-ի սովորական թերատ ձևը հանդես է գալիս իբրև ընդհանուր բառ ռուսների և ֆինների բաղադրված հնագույն