Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/249

Այս էջը հաստատված է

միկրոկոսմիաբար ‘քիմք’: Այդ իսկ պատճառով ռուսական „плеват“ ‘թքել’ բայի ple ‘բերանի’, ‘քիմքի’, իսկապես՝ ‘երկնքի’ va→v ‘ջուր’ հիմքը պատահաբար չէ, որ համընկնում է ֆրանս. pleur-oir անձրև գալուն, իսկապես ‘երկնքից ջուր ոթելուն’ և այլև։ Բայց այս էլ քիչ է. pie այնուամենայնիվ նշանակել է ‘բերան’, ‘շրթունք’ և pel (↔pil) առաջնային ձևով սվաներենում նշանակում է ‘բերան’, ‘շրթունք’ (pil), վրացերենում` ‘դեմք’, ‘բերան’ (pir): Բայց քանի որ ‘դեմքը’ նշանակել է pir, որը համապատասխան սոցիալական խմբակում կհնչեր pel, ուրեմն տվյալ միջավայրում հենց այսպես էլ պիտի հնչեր նաև ‘ականջը’, ‘աչքի’ հաջորդը գիտակցման և անվանման մեջ. կոմի pel1,, ուդմ. pel ‘ականջ’ (մի ժամանակ ‘աչք’, resp. ‘դեմք’, հետևաբար, կոսմիորեն ‘արև’, ‘երկինք’, ‘օդ’), ‘փչել’ է նշանակում, որտեղից է նաև հենց ուդմ. pel-te ‘փչում է’, pel-la ‘փչում է’, ‘կախարդություն է մրմնջում’։

Իմաստների կիտման թվարկած բոլոր եղանակներն ու ձևերը հերթափոխություններ էլ են ստանում ճշգրտման կարգով, նախնական, անպայման կոլեկտիվ իմաստը մասնավոր իմաստի փոխանցելու գծով, որ վերաբերում է բնավ ոչ միայն սեփականության իրավունքի տերմիններին, որը նույնպես սկսվում է սեփականության կոլեկտիվ իրավունքից և հասնում անձնական իրավունքին ամենավերջին ժամանակներում՝ անցնելով կոլեկտիվ իրավունքի զանազան խմբական ձևերի այլաձևությունների։

Պատկերացումների կոլեկտիվ[ական]ությունը իր հերթին ելման կետ է հանդիսանում նյութական բազայից վերնաշենքային աշխարհը կատարվող թռիչքի համար, քանի որ այնպիսի առարկան, ինչպիսին է օրինակ ‘կացինը’՝ ամբողջ արտադրական կոլեկտիվի, նախնադարյան հասարակության տիրապետության տակ գտնվելով՝ երկու ձևով էր ըմբռնվում. և՛ որպես ‘կացին’ կոնկրետ առարկա, և՛ որպես ‘գործիք’ ընդհանուր հասկացություն. դրա համար էլ այդ բանը ազդանշող մեկ բառը նշանակում էր և՛ ‘կացին’, և՛ ‘գործիք’, միևնույն ժամանակ, քանի որ կոլեկտիվ իրավունքի առաջացման դարաշրջանից (ի վեր) հնչական լեզվի մեջ ‘կացինը’ ամբողջ հասարակությանը պատկանելը արտահայտվում էր նրա ամբողջ կոլեկտիվը արտահայտողի, այսինքն տոտեմի դրումով (постановкой), ապա ուրեմն միևնույն հնչակոմպլեքսը, որ սկզբից կամ վերջից միացվում