Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/252

Այս էջը հաստատված է

նշանակություն ունեցող կուլտուրական գործ է։ Սա կոլեկտիվ տեղաշարժի, մասսաների մտածողության ռևոլուցիոն հերթափոխության, նոր մտածողության անցնելու կամ ցատկելու միջոցն է, որ պիտի ամրացնի լեզվի նոր ուսմունքի նվաճած դիրքերը և հնարավորություն տա նրան անցնելու առաջ դեպի պրոբլեմի վերջնական լուծումը։

Ինչո՞ւ մտածողության պրոբլեմը տեսական եթե ոչ ամենախոշոր, խոշորագույն պրոբլեմներից մեկն է աշխարհում։

Այն պատճառով, որ նրա հետ կապված է դեպի մարդկային հասարակայնությունը կատարած թռիչքը կենդանական հորդայից, կենդանական հոտայնությունից, երամայնությունից, «պարսայնությունից», մի խոսքով գազանա-կենդանաբար կազմավորված կոլեկտիվից, լինի դա չորքոտանիների «հոտը», թռչունների «երամը», մեղուների կամ թաղանթաթև միջատների «պարսը»։ Ես դիտմամբ եմ գործածում „стайность“ (հոտայնություն) ռուսական հազվագյուտ, արհեստական բաղադրությունը՝ կազմված „стая“-ից (‘հոտից’) և բնավ չընդունված „ройность“ (‘պարսայնություն’) ձևը, որպեսզի հեշտացնեմ լեզվի նոր ուսմունքի ամենատարրական դրույթներից մեկի ըմբռնումը, լեզվի մեջ սկզբում հայտնվել են ընտանի կենդանիների անունները, իսկ հետո համապատասխան կերպով՝ վայրի, նշելով այն բացահայտ՝ դիտողության համար յուրաքանչյուրին նույնիսկ ռուսերենով մատչելի փաստը, որ չնայած մարդկային կոլեկտիվի անվան երկու այլաձևությունների առկայությանը՝ հասարակություն, հայասարակայնություն, կենդանիների կոլեկտիվի համար հազիվ ենք գտնում նրա անվան մեկ այլաձևություն, ըստ որում այդ էլ ավելի հեշտ ենք գտնում, երբ խոսքը «վարժեցված» չորքոտանիների մասին է, որոնք մասնակիցն են մարդկային այս կամ այն արտադրության, ավելի դժվար է, երբ խոսքը թեկուզ մեղուների մասին է, որոնք ներգրավվում են մարդկային տնտեսական կազմակերպության մեջ, բայց ունեն բնական գործոնների վրա հիմնված իրենց ավտոնոմ կազմը։

Գլխավորը սակայն այն է, որ ինչպես վայրի կենդանիներին են փոխանցվել ընտանիների անունները, այնպես էլ նրանց կոլեկտիվներին են փոխանցվել մարդկային հասարակությունների՝ մարդկային պրիմիտիվ սոցիալ-տնտեսական կազմավորումների անունները, իսկ այն դարաշրջանների հասարակությունները տոտեմական էին, անվանվում էին ըստ տոտեմների, և