Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/255

Այս էջը հաստատված է

կերպով ապրելով մեր սոցիալիստական շինարարությունը, որը յուր ստեղծագործության անողոք անիվով ջնջում է մնացուկային կենցաղի բոլոր ողջամիտ նախապաշարումները։ Լեզվի նոր ուսմունքը դիալեկտիկորեն է մոտենում մտածողության պրոբլեմին՝ այն բաժանելով ավելի բարդ, իսկապես մեր առաջուց պատրաստ սխալ պատկերացմամբ բարդացած հարցին՝ մարդկային լեզվի, այսինքն մտածողության + լեզվի առաջացման հարցին, և հետագա, մտածողություն + լեզվի առաջացման և մեր միջև ընկած ժամանակամիջոցում եղած մտածողության տեխնիկայի հաջորդումների հարցին, որոնք սակավ, ավելի ճիշտ՝ բոլորովին հաշվի չեն առնվում, քանի որ դրանք՝ այդ հաջորդումները մի քանիսն են՝ մի քանի ստադիաներ, որոնք իրենց դինամիկայի, այսինքն ստեղծագործական շարժման մեջ բխում են արտադրության արմատական տեղաշարժներից և արտադրության համապատասխան դասավորվող սոցիալական հարաբերություններից։ Լեզվի նոր ուսմունքը նախ և առաջ մտածողության տեխնիկայի այս ստադիալ տեղաշարժների հարցն է դնում և դրական պարզաբանմամբ լուծում տրամաբանականին նախորդած այսպես կոչվող մինչտրամաբանական մտածողությունը որպես օրինաչափությունների և տեխնիկայի տեղաշարժ ունեցած աստիճանների մի շարք: Հետևաբար կոնկրետ դրությունը «սքողող», կույր «մինչտրամաբանական» տերմինը, որ մեզ շատերիս այնպես հմայում է Levy Bruhl-ի թեթև ձեռքից, պիտի պատմականորեն բացատրվի գոյով պայմանավորվող յուր լինելության մեջ։

Լեզվի նոր ուսմունքն ըստ հաբեթական տեսության նախ և առաջ հենվում է արտադրական հարաբերություններից՝ նրանց դիալեկտիկական զարգացման պրոցեսում ծնվող և համապատասխան ստադիաների մտածողությամբ ձեվավորվող նախ լեզվի, հետո բառերի, իբրև սոցիալական արժեքների, և նույն կարգով առաջացած նրանց փոխհարաբերությունների, կապակցությունների, սպասարկու բառերի առաջացման ու զարգացման օրինաչափությունների վրա։ Շնորհիվ բառերի, այդ վերնաշենքային սոցիալական արժեքների ստադիալ զարգացման զանազան աստիճաններում ունեցած իմաստների հաջորդումները բացահայտող լեզվահնէաբանության, լեզվի նոր ուսմունքը չի առանձնացնում գլոտոգոնիայից (լեզվաստեղծությունից) մտածողության ծագման հարցը և դնելով լեզվի ծագման հարցը՝