Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/258

Այս էջը հաստատված է

ունեցած գծային լեզվի ուշ շրջանի ստանդարտացված մի տեսակը, որը շատ ուշ իր տեղը զիջել է հնչական լեզվին կռվի մեջ՝ կանանց մայրիշխանական կազմակերպության կռվի. դա կանանց լեզու է և միայն աստիճանաբար է քշվել դեպի առանձին շրջաններ՝ սոցիալ-տնտեսական կազմավորումների՝ դրանցով խոսող հակամարտող կողմերի հակամարտության հետևանքով։ Այդ ներկայումս մեկուսացված շրջանները ընդգրկում են ոչ միայն Աֆրիկայի, Ամերիկայի և Ավսարալիայի այսպես կոչվող նախնադարյան մտածողություն ունեցող բնակչության բնակատեղերը: Յուրաքանչյուր շրջանում դրանք ծագումնաբանորեն կապված են նույն կոլեկտիվի այս կամ այն չափով մեռնող նախորդ գոյի հետ:

Կինետիկ կամ գծային լեզվի հարցը լեզվաստեղծման պրոցեսի նույն ուսմունքի ընդհանուր դրվածքի մեջ լուսաբանելու կապակցությամբ վերջերս հայտնի դարձավ, որ ձեռնալեզուն գործածվում է Կովկասում Ղազախի շրջանի հայերի կողմից: Հենց նոր են ստացվել առաջին դիտողությունների նյութերը, այդ թվում լուսանկարների մի մասը: Դիտողություններ կատարված են ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ Թբիլիսում, որտեղ էքսպեդիցիայի նախապատրաստման պրոցեսում պարզվել է, որ ձեռնալեզուն գոյություն ունի ոչ միայն հայ և թուրք բնակչության կանացի մասի մեջ ո՛չ միայն Ղազախում, այլե՛վ Ախալցխայի շրջանում, այստեղ նաև վրացուհիների մեջ:

Երկու կետերում էլ նրա գործածությունը կապված է կնոջ վերաբերմունքը ամուսնությամբ ձեոք բերված հարազատների նկատմամբ նորմավորվող կենցաղով, ինչպես Ամերիկայում և Ավստրալիայում. «գաղութային» երկրներում կինը՝ մեռած ամուսնու կուլտի կապակցությամբ, հարկադրված է չխոսել ամիսներով, մեզ մոտ՝ Կովկասում հարսը (ս) կեսարի հետ տարիներով զրուցում է բացառապես ձեռնալեզվով: Ինքնին հասկանալի է, որ ձեռնալեզուն հնչական լեզվի հետ կապված մտածողության ազդեցության տակ այժմ ունի շերտադրումներ: Բացի դրանից, պարզվեց, որ ձեռնալեզվի մեջ ևս դիտվում են բարբառային տարբերություններ: Բայց, դատելով ըստ առայժմ Թբիլիսիում կատարված դիտողությունների՝ ձեռնալեզուն արդարացնում է լեզվի նոր ուսմունքի կողմից հնէաբանորեն ձեռք բերված կոսմիական աշխարհայացքը երեք երկնքի վերաբերմամբ, որոնք են՝ վերինը, ‘արեգակնայինը’, ներքևինը, ‘երկիրը’