Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/260

Այս էջը հաստատված է

նույն այդ ակադեմիկոսից (օգտվելով նրա ճանապարհորդության ձեռագիր օրագրի տեղեկությունից) իմանում ենք, որ սիրիական արաբներն էլ ունեն ձեռնալեզու, ըստ որում նրա այն հարցին, թե այդ ինչ բան է, արաբը նրան պատասխանել է шin-simaraϑu n-nisay, այսինքն ‘կանանց ազդանշաններից է’: Եվ այժմ ես չեմ դնում հետևյալ հարցը. պետք է արդյոք շումերների սեպագրական eme-sal, emegal, eme-tena, eme-кu հատուկ կուլտային լեզուն հասկանալ միայն իբրև ’վեհ’ լեզու, քանի որ թե gal-ն ու sal-ը, թե ku-ն կարելի է հասկանալ իբրև ‘ձեռք’ և ‘կին’, հետևաբար նաև՝ կոսմիկական տարերք (‘ջուր-ծով’, ‘երկիր’, ‘երկինք’): Միանգամայն պարզ է, որ հանձին emesal (քանի որ ենթադրվում է ըստ նկարագրության), emegal, eme-tena կոչվող բառարանական նյութերի մենք ունենք կուլտային հնագույն ‘կանացի’ (sal, gal) կամ ‘ձեռքի’ լեզվի մնացուկներ նաև այն ժամանակ, երբ դրանք գրության մեջ հաստատված են հատուկ ուշադրությամբ: Առանձին կերպով ցույց կտրվի, թե ինչպես շումերերենը գրով ճանաչող մասնագետները լինելով ֆորմալիստ՝ չեն կարողացել ճիշտ հասկանալ բառերի հիմնական նշանակությունները։

Հնչական լեզվի բոլոր առավելությունները գծայինի հանդեպ, մտածողության հարստության և ճշտության հետ կապված՝ նրա հարստությունն ու ճշտությունը հետագա նվաճում են, որ առաջ են եկել այն բանից հետո, երբ հնչական լեզուն իշխանություն է ձեռք բերել և դուրս վանել ձեռնալեզուն ոչ միայն որպես արտադրության միջոց, այլև՝ որպես պայքարի միջոց, որպիսի պայքարի մեջ է զարգացել նա՝ հնչական լեզուն, և գերաճելով ձեռնալեզվին իր տեխնիկական հնարավորությունների շնորհիվ հետագայում, բավականին ուշ, դարձրել է խոսակցական լեզու, բայց դարձյալ իշխող դասակարգի։ Մինչև այդ ժամանակի գծային լեզուն՝ ձեռնալեզուն եղել է անչափ ավելի հարուստ ու ճիշտ, այլև երկար ժամանակ, նույնիսկ հնչական լեզվի առաջացումից հետո էլ, հանդիսացել է խոսակցական միակ լեզուն, որ համապատասխանել է կենսական պահանջներին և մտածողությունն ու նրա կուտակումները տեխնիկապես ձևավորելու պահանջներին այն սահմաններում, որոնց մեջ, գծային լեզվի՝ ձեռնալեզվի միջոցի և եղանակի պայմաններում, մտածողությունը հնարավորություն է ունեցել շրջապատը գիտակցելով օգտագործելու ոչ թե ձեռքերը, այլ միայն աջ ձեռքը, որպես