Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/261

Այս էջը հաստատված է

յուր տեսանելի կենտրոն, մտածողության կենտրոն, հասկացողությունների բնագավառում ևս, իբրև այդպիսիք բացահայտելու եղանակ՝ ունենալով իր տրամադրության տակ պատկերացումներ, և ոչ թե հասկացողություններ։ Առանց նկատի ունենալու բոլոր տեղաշարժները նյութական բազիսի, արտադրության ու արտադրական հարաբերությունների մեջ, ինչպես և համապատասխան մտածողության աճում ու զարգացումը... Ինչպիսի՞ մտածողության։ Չէ՞ որ մտածողությունն ունեցել է հաջորդումներ, և այն էլ ոչ թե մեկը, մինչև ձևական-տրամաբանական մտածողության սահմանումը։ Յուրաքանչյուր հաջորդումը յուր տեխնիկան է ունեցել. յուրաքանչյուր հաջորդումը յուր տեխնիկայով կուտակումներ է թողել մտածողության մեջ։ Եվ բնական է, որ առանց նկատի ունենալու այդ բաները, դիալեկտիկորեն և մատերիալիստորեն հիմնավորված այդ ամբողջ ռեալականությամբ հանդերձ լեզվի նոր ուսմունքի դրույթներն ու պնդումները թվում են անմիտ։ Ահա մի օրինակ, ռուսերենի „земля“ (‘երկիր’, ‘հող’) ընդհանուր է պարսկերենի, ընդհանրապես իրանական լեզուների հետ, բայց ոչ Եվրոպայի. գերմանական և ռոմանական ժողովուրդների հետ ընդհանուր բան չկա. գերմ. die Erde ‘հող’, և ֆր. la terre (լատին. terra), իսկ հույների մոտ՝ η-γήǁգոր. ga (հոմեր. γaīa) — da (Zā← dal) ներփակված աշխարհի համար, որը սահմանափակվում է ըստ ժամանակի ինչ որ մեկ-երկու տասնյակ հազարամյակի տեվողությամբ։ Իսկ մարդկությունը ստեղծագործել է ավելի առաջ շատ հարյուր հազարավոր, երեք միլիոն տարվա ընթացքում։ Եվ այս բոլոր իրողությունները նկատի ունենալով պարզվում է որպես անսասան դրույթ, որ ռուսների „земля“ բառը (‘հող’, ‘երկիր’՛) ընդհանուր է կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի հետ, սակայն իր օրինաչափական տարբեր օգտագործումների մեջ նշանակել է ‘երկինք’, առաջ ‘երկու’ և հետո ‘երեք երկինք’, այսպես գերմաներենում „земля“ իսկապես zemel-e (‘հողը’) նշանակում է ‘երկինք’, մեր ‘երկինքը’ և արտասանվում է der „Himmel”, իոկ ֆրանսերենում (ծիծաղելի է ասելը) ‘ներբանը’, ‘կոշկատակը’, հնչում է la semelle: Այսպես ինքներս մեզ վրա կծիծաղենք մինչև այն ժամանակ, քանի դեռ չենք հասկանա, որ այստեղ բանը նույնիսկ այն չէ, թե ‘ներբանը’ (‘կոշկատակը’) գտնվում է խոսողի ‘տակը’, թեև ստադիալ զարգացման որոշ աստիճանում այսպիսի հասկացողություն եղել է, այլ այն,