Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/263

Այս էջը հաստատված է

‘ստվեր‘ և ‘կերպար’ միևնույն բառով են արտահայտվում, վրաց. land): Բայց այստեղ էլ չի կանգ առնում գործը. փոխանվան վերածված բառերը սկսեցին բնությունավորվել, ըմբռնվել իբրև կենդանիներ, ‘ստվեր−ոգիներին’ հաջորդեցին ‘մարմին—դիակը’ և ‘հոգին’ (հասարակական զարգացման համապատասխան ուշ աստիճանի լեզուներում ‘մարմինը’, ‘միսը’, ‘դիակը’ և նրա հակադրության ‘ոգին’, ինչպես և ‘հոգին’ արտահայտվում են մի բառով. հայ. andən ‘մարմին’ և ‘ոգի’)։ Այստեղ էլ կանգ չի առնում գործը. ‘հոգին’ սկսեց ընկալվել տեխնոլոգիապես իբրև ‘գոլորշի’, ‘ծուխ’, դրա համար էլ վրաց. a-du-ğa ‘եռացրեց’, հայերենում ṫu-q նշանակում է ‘ծուխ’, սեմիտների մեջ արաբների մոտ du-qān՝ ‘գոլորշի’, ‘ծուխ’ և այլն (ըստ որում բառարանները նախազգուշաբար բացատրում են, որ դա ‘կրակի’ ‘ծուխ’ է):

Չկա մարդկության մեջ ոչ մի միտք, ոչ մի բառ, որն անցած չլինի գիտակցման միջոցով, փոփոխական արտադրությունից և նրա հետ համապատասխանաբար դասավորվող փոփոխական արտադրական հարաբերություններից։

Փոխվում են ոչ միայն մտածողության երևույթները, իբրև լեզվի երևույթներ, նրանց ֆունկցիան ու բովանդակությունը, ինչպես և նշանակությունը, այլև՝ նրա օրինաչափությունները և տեխնիկան։ Այնպես որ, չկա ոչ մի մտապատկեր, ոչ մի հասկացություն, ինչպես և չկա ոչ մի բառ, որ մտած լինի գիտակցման մեջ լեզվի առաջացման, կազմավորման և զարգացման էտապներում առանց անցնելու արտադրական նշանակության ֆունկցիան թեկուզ ինչպիսի ուզում է միանգամայն վերացական և ընդհանուր սկզբնապես մոգական թվացող նշանակություն ստացած ունենա։

Չկա ոչ միայն բառ, այլև լեզվական ոչ մի երևույթ թեկուզ նույնիսկ լեզվի կառուցվածքից (ձևաբանությունից, շարահյուսությունից), կամ նրա նյութական դրսևորումից գրության, կինետիկ գծի և հնչման՝ հնչյունաբանության մեջ, չկա հնչական լեզվի ոչ մի մասնիկ, որը իր առաջացման ժամանակ եղած չլինի իմաստավորում, ստացած լինի լեզվական որևէ ֆունկցիա մտածողությունից առաջ, իր մեջ կրի ծագման կամ ձևավորման հետ կապված ինչ որ առանձնահատկություններ, որոնք ծագած լինեն բնական կամ զգայական երևույթներից, իբրև