Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/265

Այս էջը հաստատված է

դեպի լայնքը ու խորքը, դեպի տարածությունն ու ժամանակը կատարելի տեղաշարժների համար։ Դիալեկտիկա-մատերիալիստական մտածողությունը գերաճել է գծային լեզվից, դժվարությամբ է զետեղվում հնչականի մեջ և գերաճելով հնչականից՝ պատրաստվում է ձեռնալեզվի ու հնչական լեզվի վերջին նվաճումների վրա կոփելու, ստեղծելու նոր և միասնական լեզու, որտեղ գերագույն գեղեցկությունը կձուլվի խելքի գերագույն զարգացմանը։ Որտե՞ղ։ Ընկերներ, միայն կոմունիստական, անդասակարգ հասարակության մեջ։

Մտածողությունը իր առաջնային վիճակում հանդիսանում է կոլեկտիվ արտադրամիջոցով տարվող կոլեկտիվ արտադրության և արտադրական հարաբերությունների կոլեկտիվ գիտակցումը. լեզուն կոլեկտիվ գիտակցման կոլեկտիվ դրսևորումն է, որի ձևավորումն ու ծավալը կախված է մտածողության տեխնիկայից և աշխարհայացքից: Ստիպված ենք շեշտը դնելու «գիտակցում» տերմինի վրա, որը առայժմ չի գտնվում ակադեմիկ բառարաններում, այնինչ հենց գիտակցումն է հանդիսանում ջրբաժան մոմենտը, գիտնականները լատիներենով կասեին discrimen-ը, կենդանիների և մարդկանց միջև։

Գիտակցումը գիտական հետազոտության առաջնային ձևն է, առաջին ուղին, առաջին մեթոդը, մի սաղմ, որից դուրս է եկել և զարգացել ձևական տրամաբանական գիտությունը, որն անզոր է կենդանական աշխարհից դեպի մարդկայինը կատարված թռիչքի պրոբլեմի առաջ և որին հաջորդում է դիալեկտիկա-մատերիալիստական մտածողությամբ նոր գիտությունը։

Լեզվաբանին մնում է այս պրոբլեմի հետ կապված ժամանակահատվածին մոտենալ այն հնարավորությամբ, որ հնէաբանությունը (ըստ հաբեթական տեսության) այժմ էլ տալիս է՝ ուշադրությունը կենտրոնացնելով դարձյալ մտածողության զարգացման վրա՝ հաստատելու համար նրա մեջ եղած կարդինալ հաջորդումները ձևական-տրամաբանական մտածողության և մեր կենդանական տեսակի մարդացման սկզբնավորության միջև՝ այս անգամ, հետևաբար, ելնելով մարդացման ակտից, որի պրոցեսը սկզբնական ստադիայից այն կողմը այժմ, լեզվի հնէաբանության շնորհիվ, արդեն բեռնաթափված է և հիմք ունի էլ ավելի բեռնաթափվելու։ Սակայն, ընկերնե՛ր, շարժվող ուժերի և ոչ թե կանգնումների վրա հենվող դիալեկտիկա- մատերիալիստական մեր մոտեցման պայմաններում թույլատրելի՞