Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/269

Այս էջը հաստատված է

դիցաբանությանը առնչվող ճանաչողության սաղմեր, մեզ ազդանշում են մարդկության գտնվելը մտածողության այնպիսի բարձր զարգացման կատարին, երբ արդեն առանձնացված է ‘ժամանակ’ հասկացությունը և գիտակցման մեջ խիստ մասնատված են ‘ջրի’ և ‘հրի’ պատկերացումները։

Եթե վերցնենք մեր թվարկած հետնագույն երեք մտածողներին հաջորդող հույն փիլիսոփային՝ բոլորին ծանոթ Պյութագորին, ապա նա արդեն ունի երեք երկնքի պատկերացում, որոնք են, վերին երկինքը թռչուններով (τά πετεινα), արտաքին-երկրայինը ցամաքի արտադրանքով (τά χερσαια) և երկրից ու բուսականությունից ներքև գտնվող խորին երկինքը՝ (τά αλασσια) ծովային կամ ընդհանրապես ջրային կենդանիներ ունեցող խորությունը։ Սա ժամանակակից է աշխարհի ստեղծագործության այն առասպելին, որ շարադրել են հրեաները իրենց աստվածաշնչի առաջին գրքի մեջ. սակայն երկու աշխարհիկում էլ թե՛ հրեական և թե՛ հունական, առկա է ոգու, այն էլ «աստծու ոգու» ավելի ուշ ժամանակում առաջացած պատկերացման ներմուծումը, ըստ որում այդ ոգին հրեաների հասկացողությամբ դեռևս անհունի ու քաոսի վրա է թափառում, իսկ ըստ Պյութագորի՝ մի մարմնից մյուսին, իսկապես կոսմիական մի հերոսից մի ուրիշին է անցնում։ Բայց այնուամենայնիվ հրեական բնագրում ոչ թե ‘աստված’ բառն է, այլև ‘աստվածներ’ -eloh-īm. մյուս կողմից աստվածաշնչի բնագրում հնէաբանորեն դիտվում են և -elōh (←el-loh = արաբ. -i[l]-lγnu բառի տարբեր նշանակությունները տարբեր ստադիաներում, ի միջի այլոց ‘շունը’, ‘ձին’, կոսմիորեն ‘երկինքը’, ‘լուսատուները’ և ha ruah ‘ոգին’ (ինչպես և անդրշիրիմյան աշխարհից կանչվող ‘ննջեցյալը’, ‘մեռածի ոգին’, այդ պատճառով էլ հին արաբ. ṫilun ‘ստվեր’ և ‘ծածկ’, ‘ծածկույթ ’ է, միջին հր. tel ↔ til ‘ստվեր’, հետևաբար ‘ստվեր-կերպար’ է, հմմտ. վերը) ոչ միայն մարմնից մարմին է փոխանցնում, այլև՛ յուրաքանչյուր փոխանցնելու հետ փոխում է յուր բվանդակությունն ու իմաստը, քանի որ ‘ոգին’ իմ թվարկած շատ նշանակություններում միանգամայն անախրոնիկ է. այն ժամանակ նրա մասին գաղափար չունեին։

Նույն առասպելը հայտնի է նաև Միջագետքում, շումերների տակավին նախասեմական աշխարհում, այո՛, աշխարհում և ոչ թե աշխարհիկում։ Սրանց տոտեմ-անվանումը բազմաթիվ