Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/272

Այս էջը հաստատված է

նյութի մշակումը, իսկ արտադրանքը՝ ստացված արդյունքը՝ օբեկտը, այն է՝ հետևանք:

Հենց այստեղ է, որ մտածողության մեջ առաջ է գալիս պատճառականության, պատճառի ու հետևանքի ընկալումը՝ տրամաբանական մտածողության նեցուկը: Բայց այդ արդեն հնչական լեզվի ժամանակ է:

Հնչական լեզվի առկայությամբ մտածողության զարգացման պրոցեսին հետևելը բարդանում է նրանով, որ այդ ժամանակ մտածողության մեջ արդեն մեծ կուտակում կար շնորհիվ ձեռնալեզվի: Հնչական բարբառման մեջ այս կամ այն մասի բացակայությունը բացատրվում է նրանով, որ ձեռնալեզուն բավարարվում էր արտահայտելով նախադասության համապատասխան մասը՝ ստորոգյալը, որ հետո դարձավ ինքնուրույն խոսքի մաս՝ բայ: Մտածողությունն արդեն զարգացել հասել էր կոսմիական աշխարհայացքին, բայց գործողության համար հարկ չկար վերնաշենքային հատուկ ազդանշումի, քանի որ գործողությունը և գործող անձը չէին տարբերվում. թե՛ մեկը և թե՛ մյուսը մատնացույց էր արվում ձեռքի ազդանշանով: Իսկ երբ գործող անձը՝ սուբեկտը (հետագայում ըստ սխոլաստիկ քերականության՝ ենթական, ինքնուրույնաբար՝ գոյականը, իբրև խոսքի մաս) գիտակցության մեջ գործողությունից առանձնացվեց, ապա գործողությունը շարունակում էր նշանակվել ձեռքի սիմվոլով, իսկ գործող անձը արդեն վերնաշենքային էր. դա տոտեմն էր: Հենց սա էր, որ կարիք էր զգում հնչական նշանով ազդանշվելու ո՛չ միայն նրա համար, որ ինքը ձեռքի նշանով պարզորոշ չէր արտահայտվում, այլև՛ նրա համար, որ այն ժամանակ աշխատանքային պրոցեսի ողջ էությունը որոշող և անիրազեկների (կողմնակի անձանց) շրջանում հրապարակման ոչ ենթակա այդ սուբեկտիվ խոսողները օգտվում էին որպես իրենց կոլեկտիվ արտադրության սեփական միջոցից՝ շահագործման միջոցից: Արդեն առաջ էր գալիս կոլեկտիվ սեփականության պատկերացումը: Հայտնվեց դերանունը, բայց բառերի այդ կատեգորիան, որ հետագայում դարձավ խոսքի մաս, հայտնման ժամանակ առաջին խոսքի մասը, փոխարինում էր ո՛չ թե գոյական անվանը (այն ժամանակ ոչ մի գոյական չկար), այլ տոտեմ-անվանը՝ սոցիալ-տնտեսական կազմավորման, սրա արտադրության և արտադրական հարաբերությունների վերնաշենքին, որ սկզբում արտադրական-հասարակական կատեգորիա