Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/275

Այս էջը հաստատված է

ստացված հատուկ վերնաշենքի էությունն ու ֆունկցիան են. դրանք բնական գործոններով որոշվող սոսկ գործողությունների էությունն ու ֆունկցիան են։ Կենդանիների մտածողությունը արտադրական է՝ կենդանիների տվյալ տեսակի արտադրության տեսակից չկտրված։ Կենդանիները ամրացված են իրենց արտադրությանը ավելի ուժեղ կերպով, քան ճորտերն (serfs de glebe) էին ամրացվում հողին, քանի որ նրանց ամրակցումը ոչ թե հասարակական է, այլ բնական, և արտադրական այս մտածողության մեջ չկան կուտակումներ իրենց դինամիկայով, չկան, հետևաբար, տեխնիկական հնարավորություններ և ձգտում իրենց արտադրությունը փոխելու։ Կենդանիներն ունեն նյութական խիստ բազմազան կուլտուրա, կենդանիների միջավայրում հանդիպում են այնպիսի տնտեսավարներ (производственники), ինչպես հյուսողներ, բամբակի մանիֆակտուրիստներ, մոմ կաղապարողներ, հագուստի ֆաբրիկանտներ, բլուրների շինարարներ, կամուրջների և խճուղիների ճարտարապետներ, սակրավորներ, հյուսներ, ճարտարագետներ, արտիստներ, բայց չունեն արտադրության միջոցների ու եղանակների փոփոխություն սերնդից սերունդ, չունեն հետևաբար, նյութական կուլտուրայի պատմություն։ Եվ չունեն սոցիալական փոխհարաբերություններ ըստ արտադրության, չնայած նրան, որ, օրինակ «իսկական ձին», համաձայն կենդանու խելքի կողմնակիցներից մեկի արտահայտության, «իսկական ազնվականի էմբլեման է», իսկ «արաբական նժույգը (l’etalon arabe)՝ ասպետ», և ըստ նրա հավաստիացման իբր թե չի կարելի «վիճել ազնվացեղ ձիու և ազնվականի ազգակցության մասին, այնքան լիակատար է նմանությունը այս երկու տիպերի միջև»[1]:

Քանի որ մեզ համար ոչ մի կասկածի չենթարկվող փաստ է կենդանական ծագումը մարդկային տեսակի և նրա հետագա ոչ միայն սոմատիկ՝ մարմնի կառուցվածքի և կերպարանքի, այլև՛ արտադրության պրոցեսում առաջ եկած մտածողության կատարելագործումը, անհրաժեշտ է հաղթահարել, իսկ սրա համար՝ գիտենալ այն բոլոր խոչընդոտները, որոնք ընկած են անցման մոմենտի վերաբերյալ հետազոտական այս ճանապարհին, այսինքն հասկանալու այն, թե ինչպես է կենդանիների մարդկային տեսակը կատարում գազանային աստիճանից դեպի նորը,

  1. A. Toussenel. L'espit des bêtes. Zoologie passionelle, Mammiferes en France. էջ 183.