Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/277

Այս էջը հաստատված է

լեզվի ո՛չ միայն տարբեր սիստեմները, այլև՛ արտադրության միջոցով տարբեր լեզուները՝ ձեռնալեզուն և հնչական լեզուն լեզվի ստեղծման մոնիստական այդ վիթխարի պրոցեսի առանձին օղակներն են միայն։

Մոնիստական լեզվաստեղծման այդ օղակներից ոչ մեկը ո՛չ ըստ տեխնիկայի, ո՛չ ըստ գաղափարախոսության, ո՛չ ըստ մտածողության մասի չի հանդիսանում բնական, աստծուց կամ բնությունից տրված, կամ բնական գործոններից ստեղծած, այսպես կոչվող ժողովրդական լեզուները և հետամնաց ժողովուրդների լեզուները բոլորն էլ դասակարգային նոր լեզուների կողմից շահագործման նպատակով դեպի վարերը և լեռնային մասերը տնտեսապես քշված մասսաներից, կամ պայքարի մեջ դեպի անմարդաբնակ երկրների, մայր ցամաքների ու կղզիների ազատ, ամայի հողերը՝ այդպիսիք մշակելու և իրենց արդարությունն ու նյութական կուլտուրան պաշտպանելու նպատակով նահանջող մասսաների լեզուներն են։ Լեզվի խոսակցական դառնալը դեմոկրատացում է՝ հասած մինչև այն, որ բնակչության ստորին շերտերը դարձել են լեզվի տարբեր մահացած սիստեմների լավագույն ու հարստագույն ֆոնդերը պահպանողները։ Միասնական լեզվաստեղծական պրոցեսի՝ զարգացման նոր ստադիային վերաբերող յուրաքանչյուր օղակի հետ արագանում է արտադրության տեմպը։ Գրավոր լեզուն տևում է 5-ից 10 հազար տարի. հնչական լեզուն՝ ընդհանուր կերպով 50,000-ից մինչև 500.000 տարի և ավել, ստանդարտացված ձեռնալեզուն՝ միլիոնից մինչև մեկ և կես միլիոն տարի։ Որքան խոր ու հեռու է մեզանից օղակը, այնքան շատ են տատանումները նորմաների մեջ ու քիչ է պարզորոշությունը մտածողության մեջ և մտքերն արտահայտելու կամ լեզվական հաղորդակցման եղանակի մեջ։ Այս փաստական դրույթի հետ մեկտեղ կա լեզվի կողմից ազդանշանվող այն դրույթը, որ ինչքան մոտ է մեզ օղակը, այնքան ավելի ուժեղանում է դասակարգայնությունն ու դասակարգային պայքարը համաշխարհային մասշտաբով:

Նյութական կուլտուրայի և նրա տեխնիկայի հետ կապված մեր գոյը ընթանում է նրա զարգացման համաշխարհային միասնական նույն այդ պրոցեսի մեջ՝ հաղթահարելով արգելքները ինչպես տարածության, այնպես էլ ժամանակի մեջ, որի հետևանքով մտածողության զարգացումը, իբրև արտադրության ու արտադրական հարաբերությունների վերնաշենքի, որը պետք