Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/279

Այս էջը հաստատված է

չկա կոնկրետացում և լավագույն մեթոդ մասնագիտության, տվյալ դեպքում՝ լեզվաբանական կենդանի մատերիալի վրա, այդ դեպքում սպառնում են առաջադիմության դեմ ուղղված միջոցների վելուծվել անբասիր նպատակադրվածք ունեցող գավառագիտական կազմակերպությունները, ինչպես և թանգարանները, հետազոտական այլ հիմնարկությունները, ակադեմիաները։ Էլ ի՞նչ պետք կա այստեղ աշխատանք կատարելու լեզվի վրա, չի՞ կարելի վրա տալ մարքսիստական գրքերից առնված մեջբերումներով և փիլիսոփայել։ Ընկերներ, ավելի շատ կոնկրետություն է պետք, ընդհանուր դատողությունների ավելի պակաս մշուշ: Դարձյալ հարկադրվում ենք հիշեցնելու, թե ինչպես Լասալի «Եփեսացի Մթին Հերակլիտի փիլիսոփայությունը» (1915 կամ 1916 թ., Բեռն) գրքի կոնսպեկտի մեջ՝ մի հատվածի տակ համառոտակի թվարկելով գիտելիքի ողջ բնագավառը ըստ առարկաների՝ Լենինը հավելագրել է (էջ 314). «ահա գիտելիքի այն բնագավառները, որոնցից պետք է կազմվի իմացության տեսությունը և դիալեկտիկան», իսկ թվարկված առարկաների մեջ ընդգծումով հատուկ առանձնացված է «լեզվի (պատմությունը»), և դեռ ավելացված է «NB»: Ընկերներ, ավելի շատ կոնկրետություն է պետք և այն ժամանակ, երբ խոսքը ոչ թե լեզվի մասին է, այլ ազգության և ազգային լեզվի: Հիշատակենք միայն հենց նոր լույս տեսած «Հաբեթական տեսության լեզվական քաղաքականությունը և ուդմուրթական լեզուն» զեկուցումը, որտեղ արձանագրելով լեզվի ընդհանուր ուսմունքի մասնագետի և քաղաքագետ-ռևոլուցիոների վերաբերմունքի նույնությունը ազգային պրոբլեմի նկատմամբ՝ բերում եմ նրա ճառի՝ ընկեր Ստալինի 16-րդ պարտհամագումարում արտասանած ճառի մի մասը. «...ազգային լեզուների մահացման և նրանց մի ընդհանուր լեզվի մեջ ձուլվելու հարցը ոչ թե ներպետական հարց է, ոչ թե մի երկրռւմ սոցիալիզմի հաղթանակի հարց է, այլ միջազգային հարց, միջազգային մասշտաբով սոցիալիզմի հաղթանակի հարց... Լենինը իզուր չէր ասում, որ ազգային տարբերությունները դեռևս երկար կմնան նույնիսկ համաշխարհային մասշտաբով պրոլետարիատի դիկտատուրայի հաղթանակից հետո»։

Եվ այս կապակցությամբ հարց եմ դնում. «իսկ ինչպիսի՞ն կլինի այդ լեզուն»։ Տեսաբանի համար անվերացնելի հետևություն է սա. սա բխում է լեզվի նոր ուսմունքից, որը տարերայինից դարձել է գիտակցականորեն մարքսիստական։ Ինչպիսի՞ն