Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/282

Այս էջը հաստատված է

ուղղությունր, փոխադարձ արգասավորում է պահանջվում։

Գործնական հետևություններ։ Չխոսելով նոր դրվածքով լեզվի ուսմունքին հատուկ պոլիտեխնիզմի մասին, տեսության հետ աճել է միայն մեր պայմաններում ընդունելի լուծման հնարավորությունը կյանքի առաջադրած այնպիսի պրոբլեմների, ինչպիսիք են գրերի, նորը ստեղծելու և բարեփոխելու պրոբլեմը, արտադրական և գրական լեզվի պրոբլեմը, ազգային լեզուների և համամիութենական լեզվի պրոբլեմը, ռուսաց լեզվի և գրերի պրոբլեմը, լեզվի տիպական դասագրքի՝ լեզուների մեջ եղած ընդհանուր գծերի հայտնաբերման և ամրացման ձեռնարկի պրոբլեմը, օտար լեզուները յուրացնելու պրոբլեմը։

Սակայն հետևությունների և այդպիսիք գործնական կիրառման մեջ օգտագործելու մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ հասկացված և ընդունված կլինի լեզվի նոր ուսմունքն ըստ հաբեթական տեսության։ Այն ժամանակ էլ կարելի է գործնական կոնկրետ դատողություններ անել այս կամ այն գրերի բարեփոխությունների մասին միայն որպես նշանաձողերի մասին, որոնք տանում են դեպի գրերի միասնությունը։ Իսկ անմիջապես թեմային վերաբերող ևս մի հետևություն ունեմ։

Յուրաքանչյուր օղակ արմատապես տապալում է ընդհանուր դրվածքը՝ մշակելով նրա համաձայն− որքան մեզ ավելի մոտ, այնքան ավելի խոր կերպով — բոլոր մասնավորությունները, օգտագործելով նախորդ ստադիաների նվաճումները և ազատ ծավալման կոչելով նաև այն տեսական նվաճումները, որոնք նախկին գոյի պայմաններում խլանալու էին դատապարտված և պահպանվել են միայն նյութական ու վերնաշենքային կուլտուրայի հուշարձանների մեջ, և հետզհետե ավելի ու ավելի լայն է բացում անընդգրկելի ասպարեզը անսահմանորեն ազատ հետազոտության ու ստեղծագործության, աշխարհի վերակառուցման համար։ Այդ զգում ենք պրոգնոզով և վերապրում հենց մեր գոյի պայմաններում և սոցիալիստական շինարարության պայմաններում։

ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիայի այս հատվածում սպասվում է մի նոր փառք, որը կխլացնի նրա ապրած համաշխարհային հռչակը։ Հին ակադեմիկոսների անհատական աշխատանքները այժմ էլ ոչ մի կերպ չի կարելի նսեմացնել, բայց Գիտությունների Ակադեմիայի նվաճումները անչափ կաճեն, երբ նրա կազմի մեջ մտնող բացառիկ վարպետների արդյունքները − յուրաքանչյուրը