(շրջանակը), բավական է նկատի ունենալ, թե մեր Սովետական անընդգրկելի ընդարձակ երկի ինչպիսի առհասարակ նախապատմական անկյուններում չտեսնված անհրաժեշտություն է գիտակցվում իր մայրենի լեզվի թեկուզ և, ինչպես ավելի հաճախ է լինում՝ հատկապես անգիր լեզվի, ինքնուրույն ուսումնասիրության և ինչպիսի անվիճելի, անխարդախ հետաքրքրությամբ ու սիրով, այնուամենայնիվ հայտաբերվում է առայժմ ոչ մի տեղ չլսված, մեր սահմաններում կենդանի լեզու — և ո՞ւմ կողմից. կլասիկ կրթություն ունեցող մասնագետի, որը դուրս է գալիս մինչև այժմ էլ հնչական լեզվի գիտությունը մեռած գրավոր լեզուների վրա հիմնավորելու նույնիսկ ամենակատաղի կողմնակիցների միջավայրից։ Եվ այդ նույն ժամանակ որքան վրդովեցուցիչ լեգենդ է, երբ շուրջդ (էլ չեմ խոսում արտասահմանի մասին), ըստ երևույթին ամենակոմպետենտ շրջաններում խոսում են կործանվող մարդկության բարքերի իբր անկման մասին, մեզ մոտ դեպի գրական, նույնիսկ մեռած լեզուները հետաքրքրության անկման մասին։ Ամենից առաջ բացահայտ սխալ է՝ ասել, թե մեզ մոտ մինչռևոլուցիոն ժամանակ կլասիկ կրթությունն իսկական ծաղկման մեջ է եղել. նա լավագույն դեպքում մի խումբ բացառիկ էնտուզիաստների և սիրողների սեփականություն էր։ Երկրորդ՝ հետաքրքրությունը դեպի կլասիկ լեզուները, և Արևմուտքի ու Արևելքի լեզուները՝ մեռած և նույնիսկ մեռածագույն, այժմ նկատվում է և երիտասարդության զանգվածների մեջ ավելի մեծ չափով, սակայն նրանց ուսումնասիրության դրվածքը մազաչափ անգամ չի կողմորոշված սովորողների նոր կադրերի գոնե կուլտուրական շահերի, երիտասարդության թարմ աշխարհայացքի ուղղությամբ։ Նրանց ուսումնասիրության մեջ չկա իսկական շաղկապում կոնկրետ աշխարհի հետ։ Իսկ ինչ է նշանակում այդ գիտականորեն։ Այդ նշանակում է, որ չկա մեթոդ։ Կյանքի հետ չշաղկապված գիտությունը 20-րդ դարում կամ միջնադարի նստվածք է վանքերով հանդերձ, կամ կեղծավոր պնդում։ Սոցիալիստականորեն կառուցվող երկրում էկոնոմիկայի և հասարակության հետ չշաղկապվող գիտությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ գիտություն առանց ուղիների, գիտություն առանց մեթոդի։ Մենք այժմ չենք խոսում այն մասին, թե ով է մեղավոր համապատասխան լեզվաբանական դիսցիպլինների անապաստանության խնդրում, երբ երկրի օբեկտիվ տվյալներն աճեցնում են լեզուների մասսայական պահանջը,
Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/289
Այս էջը հաստատված է