Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/290

Այս էջը հաստատված է

ինչպես մասսաների իրենց մտածողության պահանջը, նույնպես և գիտակցականության պահանջը ոչ թե միավորների, այլ մասսաների, և այն էլ այլալեզու մասսաների։ Լեզուն ընդհանրասլես որպես միջազգային արժեք, իսկ մեր Միության բոլոր լեզուներն առանձնապես ու հատկապես որպես միջազգային, իսկ երբեմն միայն իրենց կուլտուրական նվաճումների հաղորդիչները զանգվածներին, բոլոր զանգվածներին, հենց այժմ է, որ, իդեալիստականորեն ասած, պիտի փայփայվեն աչքի լույսի պես։

Բանը, սակայն, մեր գիտական հետաքրքրության առարկայի հասցեին սնափառ խոսքեր ուղղելը չէ, այլ խոշոր նշանակություն ունեցող նյութապես առկա փաստն է, այն, որ մեզ մոտ ամբողջ երկրում տեղի է ունենում լեզուների խոշոր արտադրություն (ոչ թե գերարտադրություն, ինչպես կուզենային ոմանք ներշնչել, այլ իրոք լեզուների, կուլտուրական լեզուների արտադրություն), որի ժամանակ, կամ ավելի ճիշտ՝ որի հետ օրգանապես շաղկապված է միայն, որ հասկանալի կդառնա լեզվաբանական գիտության գոյությունը, raison d'être-ը ինքը, և միաժամանակ իր պատմական նշակությամբ գրավիչ հենց այդ արտադրության, որպես հազվադեպագույն հետազոտական լաբորատորիայի հետ ունեցած այդ շաղկապի մեջ է նրա բարգավաճման երաշխիքը, ամենից առաջ կենսական խթանը ինքնաքննադատության, վերանայման, մեռյալ կետից շարժվելու այնտեղ, որտեղ ծաղկած փայլուն մեկուսացման մեջ լեզվաբանությունը, հին լեզվաբանությունը, ավաղ, հաճախ պատմական կառուցումների աղբյուրը, հիմնավորապես ծանծաղուտն է ընկել և համառորեն չի կամենում դուրս գալ այնտեղից։

Պատմական գիտությունը նույնպես ծանր դրություն է ապրում ընդհանուր կառուցումների վերաբերյալ, բայց նա չի մտածել և չէր ուզենա ծանծաղուտում մնալ. նա անցյալում էլ մշակվել է ոչ առանց նյութական աշխարհի հաշվառման, հասարակական շրջապատի ակամա հաշվառմամբ: Սակայն պատմական գիտությունն անցյալում ևս զուրկ է եղել իր կոմպետենցիայի գիտելիքների շրջանակի վերաբերյալ բացառիկ, անվիճելիորեն համաշխարհային նշանակություն ունեցող այն լաբորատորիայից, ինչպես այժմ է մեզ մոտ, երբ ռևոլուցիոնորեն կառուցվում է սոցիալիստական նոր տնտեսությունը, սոցիալիստական նոր հասարակայնությունը, սոցիալիստական նոր կենցաղը, երբ աշխատանք է տարվում կերպափոխելու կյանքի ընդհանուր