Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/291

Այս էջը հաստատված է

կառուցվածքը և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ կենցաղային-միջազգային ուղղությամբ ոչ թե մեր բնագծից դուրս, այլ հենց Միության սահմաններում։

Եվ դեռ հարց է՝ ի՞նչը պիտի նախորդի որպես մարդկության զարգացման էտապ — համաշխարհային ռևոլուցիան, թե՞․․․ թե՞ առաջ, հակառակ թշնամական շրջապատման հարձակումների, արդեն տեղի ունեցած ռևոլուցիայի խորացված օրգանական պնդացումը, ռևոլուցիայի, որ կատարել է մի դասակարգը, բայց ոչ թե մի ժողովրդի, այլ բազմաթիվ ժողովուրդների միավորության, երբ մանավանդ այդ պնդացումն արդեն տեղի է ունենում, արդեն փաստ է ճանապարհին, և պատմականորեն ստեղծագործական այդ երթի ընթացքում հասել է կուլտուրական ռևոլուցիայի, որպես տնտեսական նոր շինարարության հետ շաղկապված հարվածային խնդրի, կոնկրետ հարցադրմանը։ Չէ՛ որ հենց այդ է պատմական նոր արժեքների, ըստ որում համամարդկային գործածության արժեքների այն արտադրությունը, որի մասին, կամ ավելի ճիշտը՝ որի հետ շաղկապվելով է ըմբռնվում պատմական դիսցիպլինների ինչպես ներկայիս աշխուժացումը, այնպես էլ հետագա ճակատագիրը մարքսիստական նոր ուսմունքի ճանապարհին։ Եվ այս զարգացումը ըմբռնվում է միշտ ավելի և ավելի դեպի ծագումաբանական հարցերի խորացման. պատմական պրոցեսի կամ հենց պատմական արժեքների ի հայտ գալու պրոցեսների ուսումնասիրության կողմը․ այդ արժեքներից իհարկե չի կարելի դուրս նետել և հնչական լեզուն։ Բայց մի՞թե ըմբռնելի է, որ համաշխարհային նշանակություն ունեցող պատմական արժեքների այս արտադրության, պատմական գիտությունների այս աննման հարուստ սարքավորված լաբորատորիայի հետ անմիջականորեն շաղկապված աշխատանքը չպահանջի և արդեն պահանջած չլինի տեսական կառուցումների կամ նյութական հիմնավորումների ուղղումներ կամ ճշտումներ։ Մենք չենք վիճի այն խոսքերի մասին, թե պատմական կառուցումների վերանայումը կամ առհասարակ պատմական դրույթների ճշտումը կատարվելո՞ւ է արդյոք այն պատմաբանների միջոցով, որոնք ավելի քան մոտ են կանգնած ժամանակակից կյանքին, կանգնած են հաճախ նրա ստեղծագործողների շարքում, այն է մարքսիստ-պատմաբանների։ Սակայն լեզվաբանության տվյալներով բավարար հիմնավորված համարվող դրույթների վերաբերյալ պիտի կատարվի վերանայում, կարծում եմ, այն վերանայումը,