որոնք հավասարապես նշանակում են ‘ջրառատ’, այլև ժխտական իմաստով αν νδρ-ος ‘անջուր’ և մի շարք այլ բաղադրությունների, ինչպես օրինակ նույն հունարենի ύδρία ‘դույլ’, ‘կուժ’, իսկապես ‘ջրաման’ և այլն։ Բայց նույն այդ հունական ύδωρ բառը ύδατος սեռական հոլովում հանդիսանում է արդեն խաչավորում երեք տարրից hu-da-t, hu-da-tan կամ hu-da-ton հնատիպով՝ դա սոցիալական ավելի բարդ խմբավորման արդյունք է, ըստ որում tanǁton կցորդը արդեն ըʟնդհանուր է լատ. Nep-tun (կազմելով սրա վերջին մասը) և էտրուսկ. Ne-tun-sl (կազմելով սրա միջին մասը) բառերի համար։ Հենց Պոսեյդոնի անվան մեջ մենք տեսնում ենք այսպես կոչվող դորիական տարբերակը՝ Ποτειδαν, և դա ոչ լոկ հնչական տարբերակն է, իսկապես Ποσειδάων կամ Ποτειδάων ‘Պոսեյդոնի’, այլ սոցիալական, որքանով հանձին նրա մենք ունենք ավելի նվազ սոցիալական խմբավորումների, ընդամենը երեք՝ Po-tey-dan, խաչավորման հետևանքով առաջացած ժողովրդի ներդրումը։ Ποτειδάων-ի և Ποτειδᾶ-ων-ի, այլև Ποσειδάων-ի համար ընդհանուր հանդիսացող առաջին մասը, այսինքն Poteyǁposev, հնատիպը՝ *Poter և *Роser, հատված ձևով մտնում է ինչպես հունարեն ποτα+μ-ος ‘գետ’ անվան, այնպես էլ πίνω ‘խմում եմ’ բառի տարբեր ձևերի հիմքի մեջ, որոնք կարծես նրանից էլ առաջացել են, այն է ποτ-ος ‘խմիչք’, ποσ-ις ‘խմիչք’ ποτε-ος bibendus և այլն:
Այսպիսով ծովի աստծու Ποσειδάων կամ Ποτειδαων անվան մեջ քառատարր տերմինը փաստադրված է միայն մեկ, սոցիալական, ասենք՝ ատտիկական լեզվի մեջ, հոնիական Ποσειδέων-ի դիմաց. բանը սակայն հունական, իբր ընդհանուր լեզվով խոսող ամբողջ ժողովրդի տերիտորիալ այս կամ այն խմբավորումը չէ, այլ միայն նրա որոշ սոցիալական շերքտը։ Եվ արդեն դասակարգայնորեն կառուցված հունական ժողովրդի սոցիալական այդ շերտը ոչ միայն ճարտարապետության և քանդակագործության մեջ էր հանդիսանում բարձրագույն արժեքներ ստեղծող, այլ նույն այդ գեղարվեստական նվաճումների հետ օրգանական կապակցությամբ նաև լեզվի մեջ. այստեղ ի դեմս վերնաշենքային աշխարհի գաղափարների և տերմինների ստեղծման նվաճումների, նա հանդիսանում է ոչ թե պարզապես ջուր− կախարդանքի, կամ ջուր− պաշտամունքի առարկայի, այլ տարերքից վերացականացված ջրերի աստվածության, արդեն ‘երկնայինից’