Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/299

Այս էջը հաստատված է

և ‘երկրայինից’ տարբերակված, նույնիսկ հատկապես ‘ծովի աստծու’ ըմբռնողության ստեղծիչը։[1]

Այս անվիճելիորեն ստադիալ զարգացման էական կսսրևորությունն այն է, որ նրա հետ երևան է գալիս ոչ թե միայն բառի գործածության էվոլուցիայի, թեկուզ և տնտեսության զարգացման պրոցեսում նյութական մի առարկան մյուսով փոխարինելու հետևանքով նրա օգտագործման մի նոր աստիճանը, այլ այն, որ նա վկայում է սոցիալական «լարվածորեն բարդ» փոխհարաբերությունների հետևանքով (որ հասկանալի է, արդյունք է նույնպես տնտեսական կյանքի և էկոնոմիկայի հաշվառման) մտածողության իրեն փոփոխությունը, սակայն ոչ թե մի առարկայի փոխարինմամբ պարզապես նյութական կարգի մի ուրիշ առարկայով, երբ տեխնիկան միայն կատարելագործվում է, այլ ընդհանուր գործածության այնպիսի առարկսյի երևան գալով, երբ նոր տեխնիկան ինքն է արմատապես փոխվում, երբ նոր տեխնիկան պահանջում է այլ հասարակական կարգ և «լարված-բարդ փոխհարաբերությունները» համապատասխանաբար դիալեկտիկորեն լուծվում են սոցիալական խմբավորումների, նրանց թվում և տեխնիկա-նյութական իրադրության մեջ տեղի ունեցած փոփոխության հաշվառմանն ամենից ավելի հարմարված դասակարգի պայքարի ընթացքում։ Ուրիշ խասքով, այդ տեղաշարժի համար մարդկությունը պարտական է ոչ թե այս կամ այն ժողովրդին, այս կամ այն էթնոսին կամ ցեղին, այլ դասակարգին, իսկապես հասարակության արտադրական կյանքից կախված դասակարգային տարբերակումին. ընդ որում տեղաշարժը լուծվում է լարված փոխհարաբերությունների ուժով ու որակով, ոչ թե տարբերակված սոցիալական խմբավորումների քանակով, այլ նրանց հակասությունների հանդիպումով, և այդ կապակցությամբ, լինի այն չորս, երեք կամ թեկուզ և երկու խմբավորում՝ դրանից չի փոխվում էությունը, այլ միայն փոխվում է ձևը (модальность): Այսպես, քանի որ հենց հունական աշխարհում ‘ծովի աստված’ կամ ‘ջրերի աստվածություն’ հասկացության համար մենք ունենք քառատարր Ποσσείδαων կամ Ποτειδαων եռատարր Ποτειδάν-ի հետ միատեղ, ապա անտարբեր չէ այն, թե հունական լեզվի, դասակարգային լեզվի ավանդագիրները, որոնց վկաներն են այդ բառերը, մի դեպքում ունեին

  1. Н. Марр, Лингв. памеч. эпохи разв. человечества, СГДИМК, հ. I, էջ 62։