Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/300

Այս էջը հաստատված է

սոցիալական չորս խմբավորման տարրեր, այն է Πο+τειτ-δά+ων, թե՞ եռատարր Πο+τει-δάν, (այդ, իհարկէ, անտարբեր չէ պատմական պրոցեսի վերլուծման համար, ինչպես և ոչ պակաս կարևոր է պատմության համար հաշվառումը այն սոցիալ-տնտեսական ռեալ փաստի, որ ազդանշանվում է Ποσειδων-ի ձևական զարգացման լեզվաբանորեն վերականգնվող պատմությամբ, նրանով, որ այդ տերմինը կազմվել է ոչ թև անմիջականորեն չորս տարրերից, այլ գործածության մեջ եղած երկու արդեն ինքնուրույն երկտարր բառերից). սակայն այս բոլորը չի փոխում գաղափարախոսական նվաճման, մտածողության իրեն համապատասխան կերպարանափոխության հետևանքով վերնաենքային կարգի տերմինի առաջացման էությունը, ի հետևանք հենց մտածողության համապատասխան կերպարանափոխության մեջ եղած նախադրյալի: Հարց է առաջանում, ո՞ւմ մոտ է կատարվել այդ, ամբո՞ղջ ժողովրդի: Ո՛չ, նախապես՝ միայն իշխող դասակարգի: Այսպես պետք է մետենալ նաև լատինական Neptun տերմինին և էտրուսկական Nedunsl-ին: Սրանք հավասարապես բաղկացած են երեք տարրերից, և ոչ թե չորս, ինչպես Ποσειδάων-ը կամ Ποτειδαων-ը և, այնուամենայնիվ, իսկապես ‘ծովի աստված’, ‘ջրերի աստված’ նշանակելով հանդերձ Neptun-ը և Neϑunsl-ը ի վերուստ, այսինքն հունա-հռոմեական միջազգային աշխարհի մեջ նրանց ընդհանուր իմաստավորման տեսակետից դիտելիս, կարծես թե ոչնչով չեն տարբերվում հունական համարժեքից: Սակայն եթե հարազատ սոցիալական միջավայրում նրանց գավառագիտական կենցաղային գործածության ժամանակ էլ ճշտորեն այդպես չի եղել, այնուամենայնիվ նրանք Ποσειδαων-ի հետ հավասար կերպով վկայում են ստադիալ զարգացման նոր աստիճանը, նրանց հասարակայնության ստեղծած մտապատկերի կամ պատկերացման՝ ջրերի անձնավորված աստվածության վերնաշենքային վերացական ըմբռնումը, չնայած այդ աստվածության մասին եղած առասպելների և ‘ջրի’, այլև սրա հետ կապված, ինչպես սովորաբար ասվում է, նախնական մտածողությամբ, դիցաբանական գոյակների, օրինակ՝ ‘ձիերի’ և այլի, նյութական բնության որականիշերի եղած վերապրումներին։

Բայց այն չափով արդյոք ազգակից են լատինական Neptun և էտրուսկական Neϑunsl տերմինները, չնայած նրանց ակնհայտ համահնչությանը, որ կարելի լինի հաստատել, թե