հռոմայեցիք իրենց տերմինը ժառանգել են հայրենի երկրում իրենցից առաջ ապրած էտրուսկներից, եթե մի կողմը թողնենք հակառակ երևույթը։ Ի հարկե, ոչ։ Լատինական և էտրուսկական տերմինները տարբերվում են թե տարրերի կազմով, թե նրանց դասավորությամբ, այսինքն պատմականորեն նրանք սոցիալական տարբեր կազմավորությունների ծնունդ են, չնայած որ իրենց մեջ ունեն և ընդհանուր տարրեր, որոնք լույս են սփռում նախապատմության վրա։
Լատինական Neptun և էտրուսկական Neϑunsl հավասարապես բաղկացած են երեքական տարրերից, ըստ որում լատինականի երրորդ tun տերմինը էտրուսկականում երկրորդ տեղն է գրավում շնորհիվ sl հնչյունակոմպլեքսի աճման, որ sal (ջուր նշանակող) տարրի էտրուսկական սղումն է։ Այս տերմինի ներկայացրած սոցիալական շերտը խոշոր կարևորություն ունի հնդեվրոպականների համար նախապատմական հանդիսացող այն ժողովրդի ազգաստեղծության գործում, որն ապրել է Իտալիայում և նույնիսկ Հունաստանում, որտեղ այդ տերմինը պահվել է άλ-ς ‘ծով’ նշանակող տարբերակով, իսկ լատինական խոսքի մեջ մի շարք sal, sor, sel և այլ տարբերակներով, ոչ միայն ‘աղ’ նշանակությամբ, ինչպես ենթադրել են հնդեվրոպաբանները, այլ ‘ջուր‘ և սրա մերձավոր դերիվատների նշանակությամբ։ Եվ այնուամենայնիվ այդ տարրը բացակայում է լատինական Neptun խաչավորված տերմինի մեջ, մինչդեռ Neϑunsl-ը իր sl վերջամասով Neptun-ի համեմատությամբ հետագա աճումն է, այսպես tun վերջնամասը, թեպետև սոցիալական որոշ շերտի ցուցանիշ հանդիսացող ինքնուրույն տարր է, ընդհանուր՝ էտրուսկերենի հետ, լատ. Neptun տերմինի մեջ հետագա հավելում է, այնպես որ ‘ծովի աստծու’ կամ ‘ջրի աստծու’ լատինական և հունական անունների մեջ որպես պատմականորեն կազմված նախնական խաչավորված ձևավորումներ հանդես են գալիս մի կողմից հռոմեական ne-p, մյուս կողմից էտրուսկական ne-dun, այսինքն Իտալիայի բնակչության պատմական զարգացման պրոցեսում լատինական Neptun-ի և էտր. Neϑunsl-ի համար ընդհանուր է միայն մեկ ne տարրը՝ այդ տերմիններից յուրաքանչյուրի առաջին մասը, և թեպետ այս մասը հատկապես էտրուսական է ու վկայում է այդ մի տարրի ընդհանուր որպես հռոմեացիների էտրուսական «նախապատմության» ժառանգություն, բայց ոչ մի տվյալ չկա նրան վերագրելու ինքնագո,