Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/306

Այս էջը հաստատված է

այն է՝ ‘ջրերի աստծուն’ փոխանցվելը տեղի է ունեցել նախկին սոցիալ-տնտեսական կյանքի համապատասխան փոխանցման պրոցեսի ընթացքում, երբ նա տեղի տվեց տնտեսության նոր տիպին, նոր տեխնիկային և սոցիալական կառուցվածքի նոր ֆորմացիային, իսկ նրա հետ նաև նոր, այսինքն հնդեվրոպական սիստեմի լեզվին, լատիներենին, որը, հասկանալի է, որոշ դասակարգի լեզու է:

Ե՛վ Հունաստանի, և՛ Իտալիայի այսպես կոչված նախնադարյան հողի վրա գտնվում են ‘ջուր’ նշանակություն ունեցող նախնական միատարր տերմիններ, որոնք պահպանվել են նրանցից բաղկացած բայերի հիմքում. այսպես էտրուս. Ne-ϑun-sl-ի և լատ. Ne-p-tun-us-ի առաջին բաղկացուցիչ տարրը, այսինքն ne (na) տարբերակով ‘ջուր’ նշանակությամբ արտապեղվում է միատարր կերպով հունա-հոմերոսյան νέ-ω- ‘լողում եմ’, հունար. νά-ω- ‘հոսում եմ’ և լատ. na-re ‘լող տալ’ բայերի հիմքում. իտալական հողի վրա նույն ձևով գտնում ենք էտրուսկերեն Ne-ϑun-sl-ի առաջին երկտարր մասի՝ այն է ne+ϑun և նրա տարբերակ *na-tun-ի գործածությունը թերատ ձևով ‘ջուր’ նշանակությամբ. 1. լատ. na+t-are ‘լող տալ’ (իտալիական հողի վրա), 2. Կովկասում սվանական ni-ϑ-lieϑ ‘ջուր’ և նույն այս բառի li-t տարբերակը ‘ծով’ նշանակությամբ մտնում է լատ. li+t-us, սեռ. li+tur-i-s ‘ծովափ’, բառացի ‘ծովի ափ’ բառի կազմի մեջ:

Չէ՞ որ Կովկասի հաբեթական լեզուների կապը նույնիսկ լատիներենի երբեմն այնքան սերտ է, որ նրանց մեջ առանց վերակառուցման գտնում ենք հռոմեական լեզվի սոցիալական հիմնական տերմինների նախալեզվային ձևերը: Իսկ էտրուսկական Ne-ϑun-sl տերմինի առթիվ, որն, ինչպես տեսանք, հատուկ հիմունքներով շաղկապվում է ‘ամպ’, ‘թուխպ’, ‘մառախուղ’-ին, Կովկասը տալիս է նրա առաջին ne և վերջին sl տարրերի խաչավորումը ներկայացնող պատրաստի ազգակից նյութ, դա վրացական երկտարր ni-sl բառն է, որ նշանակում է ‘մառախուղ’:

Մենք հնարավորություն չունենք այդպես մանրամասնորեն քննարկելու լեզվական այն ամբողջ ավանդը և նրա կողմից ազդանշվող մեռնող հասարակարգի կենցաղը և կարգը, որ ժառանգվեց հռոմեական կյանքին և ապա դասակարգային ընդլայնմամբ (էքսպանսիայով) ռոմանացված ձևով տարածվեց լատինական