Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/312

Այս էջը հաստատված է

է իր բովանդակությունը տնտեսական զարգացման աստիճանի և նրա բնության համեմատ։

Լինելով բուսական-սննդի, ընդհանրապես բուսական աստվածություն՝ տնտեսական համապատասխան միջավայրում կամ ստադիալ զարգացման համապատասխան աստիճանում նա միաժամանակ հանդիսանում է նաև որսորդության աստվածության, արդեն խտոնիկ (հողի) և գիշերային լուսատվի աստվածություն: Այդպես է Kopala և Kopale աստվածությունը վրացիների, խեվսուրների և սաճեցիների մոտ:

Ասածիս կապակցությամբ պաշտամունքային տերմիններն ազդանշում են և սոցիալական կառուցվածքը: Երկրագործական աստծու հետ կապված է դասակարգային որոշ հասարակարգ:

Ճիշտ այդ կերպ էլ վրաց ğ+mer-ϑ-ի սուլական s-merd կրկնակը արդեն ուղղակի սոցիալական որոշ խմբակի անուն է:

Ցե՞ղ է արդյոք արտադրական այդ խմբավորումը: Իհարկե, ոչ: Իսկ ցեղ են արդյոք բուլղարները, ցե՞ղ են արդյոք խազարները:

Չէ՞ որ ցեղանունների հնէաբանական մեկնաբանությամբ արդեն սահմանվել է նրանց նշանակության փոփոխականությունը: Եթե մի շարք ժողովուրդների ցեղանուններն իրոք նշանակում են ‘երկնքի որդի’ կամ ‘արևի որդի’, ապա դա, ինչպես պարզվում է լեզվահնէաբանությամբ, նշանակում է, որ ստադիալ զարգացման որոշ աստիճանում սոցիալական յուրաքանչյուր խմբավորում, հետագայում ցեղ, հենց այդպես էլ կոչվում էր[1]: Ճիշտ այդպես էլ յուրաքանչյուր գետ օրինաչափորեն և ոչ թե մի քանի անգամ պատահաբար, կոչվում էր ‘գետ-ձի’[2]:

Սակայն դիախրոնիկ լրիվ կտրվածքով այսպես կոչվող դերանունների նշանակությունը բնավ կայուն չէ. նա փոխվում է տնտեսության, տեխնիկայի, սոցիալական կառուցվածքի, նրա հետ նաև մտածողության ստադիալ զարգացման աստիճանի հարակցությամբ:

Այն, ինչ որ մինչև այժմ պարզված է ցեղ անունների մեկնման ասպարեզում, հաբեթական լեզվաբանության մեջ և ևս նվաճել է փաստերի և ցուցմունքների առերեսմամբ, առանց դիախրոնիկ

  1. Н. Марр. Приволжские и соседящие с ними народности. ИАН. 192. էջ 690, Скифский язык, էջ 373:
  2. Н. Марр, Приволжские и сосед. с ними народности, էջ 681: