Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/316

Այս էջը հաստատված է

երբ մենք հնէաբանական հեռադիտակով զինված տեսնում ենք, որ հյուսիսի ֆինները– սոումիները և հայերը Վրաստանի հարավում ապրողների կողմից կոչվում են suomi և someq[1], որոնք Միջագետքի Սումեր կամ Սուբար ժողովրդի անվան տարբերակներն են, ընդ որում այդ նույն անունը մնացել է Վոլգայի երկարությամբ, հատկապես չուվաշական հատվածում, ինչպես մի շարք գյուղերի subar անունների, այնպես էլ չուվաշների գլխավոր քաղաք Шuβaш-kar և իրենց չուվաշների suvar, ϑovaш անունների մեջ[2]:

Նախապաամությո՞ւն է արդյոք կղզային մեկուսացած ճարտարապետության և նրա դեկորատիվ քանդակագործության նյութա-ձևական կապը հաբեթական Կովկասի համածին հուշարձանների հետ: Կարելի՞ է արդյոք նյութական կուլտուրայի պատմության և հնչական լեզվի պարզվող փաստերի զանցառմամբ մոտենալ սուզդալշչինայի պրոբլեմի լուծմանը, որ դրել է պրոֆ. Պրեսնյակովը:

Նախապատմությո՞ւն է արդյոք, Հայաստանի և Ռուսաստանի համար քաղաքաշինության այն ընդհանուր լեգենդը իր ծագման աղբյուրի տեսակետից տակավին մինչ սկյութական լեգենդը, որի պարզաբանումը տրված է մեր աշխատանքներից մեկի մեջ:[3]

Նախապատմությո՞ւն է արդյոք, երբ տակավին իբերական կամ կիմերական հնագույն Վրաստանի առաջին թագավորների վրացական տարեգրական թվարկության մեջ նրանց թեոֆորական անուններում հանդես են բերվում ռուսական ե ուկրաինական արդեն հասարակ դարձած բառերի հետ ընդհանուր հանդիսացող պաշտամունքային բառը, ինչպես օրինակ 11-րդ և 17-րդ թագավորների անունը Rok (‘երկինք–աստված’), որքանով, ինչպես սահմանում է հնէաբանությունը, իրենց ‘երկինք’ նշանակությամբ, նրանք գործ են ածվում ռուսերենում ‘ճակատագրի’ տառացիորեն՝ ‘երկինք-ճակատագրի’ իմաստով, իսկ ուկրաիներենում (rik, rok), ինչպես և լեհերենում (rok) ‘տարվա’, տառացիորեն՝ ‘երկինք—ժամանակի’, ‘երկինք—տարվա’ իմաստով։

  1. Н. Марр, Суоми—карельские и сомех—картские языки, ДАН, 1929, էջ 29-33։
  2. Н. Марр, Чуваши—яфетиды, էջ 70։
  3. Н. Марр, Книжная легенда об основании Киева на Руси и Куара в Армении, ИГАИМК, հ. III. էջ 257-287։