Նախապատմութո՞ւն է արդյոք, որ Հայաստանի, Ալբանիայի (Աղվանից աշխարհի) և Վրաստանի քրիստոնեացման հնագույն վարկածի արաբական թարգմանության մեջ աբխազները ռուս են անվանված, ըստ որում այդ ցուցմունքն ապացույց է գտնում ռուսների և աբխազների լեզվական նմանության, նրանց այսպես կոչվող ցեղակցության մեջ, որ, հասկանալի է, սոցիալական որոշ շերտի ավանդն է այդ երկու լեզուներում:
Այո, իհարկե դա իսկական նախապատմություն է ռուսների, ուկրաինացիների, նաև վրացիների համար: Վրացիների, ինչպես և հայերի համար նախապատմություն է Հայաստանի իսկական պատմությունը, խալդերի կամ Ուրարտույի պատմությունը, որ լի է ոչ միայն տաճարների, պալատների, ամրոցների, քաղաքների, այլև հաղորդակցության ճանապարհների, բաշխվող ջրի առատությամբ տեղական լեռնային գետերի հետ մրցող և հայթայթման թե քանակի ու թե մանավանդ որակի տեսակետից նրանց գերազանցող ջրմուղների հեքիաթային միևնույն ժամանակ ցուցադրականորեն տեսանելի շինարարությամբ: Լսում եմ՝ հարց են տալիս. «Օգտագործվե՞լ են արդյոք ոռոգման այդ վիթխարի սիստեմի եղանակները Հայաստանի մեր նոր տնտեսա-շինարարության մեջ», պատասխանում եմ. «իսկ գրավո՞ւմ են մեզ մոտ հնագիտությունն ու պատմությունը իրենց պատշաճ տեղը: Ինչո՞ւ չի շաղկապված նյութական կուլտուրայի պատմությունը տնտեսական շինարարության հետ»: Բայց դառնում եմ նյութին: Դա Հայաստանի այսպես կոչվող նախապատմությունն է, իրականում նրա իսկական պատմությունը, որ տպագրված է քարերի ու ժայռերի վրա հնչական լեզվի գրերով, և երբ այդ հնչական լեզուն շաղկապում է խալդական կամ ուրարտական պատմության ստեղծիչներին, շաղկապում է երկրի ավելի ուշ կամ բնակիչների հետ և համապատասխան շաղկապի մասին վկայում են և նյութական կուլտուրայի մնացորդները. կարելի՞ է արդյոք ասել, թե նախահայկական պատմությունը նախապատմություն է, թեպետ և հայերը, որ դուրս են եկել խալդերից և ուրարտներից դիալեկտիկական զարգացման պրոցեսում ոչինչ չեն հիշում իրենց իսկական նախահայրենիքի մասին, ինչպես և երեխաները− մեծ լինեն նրանք, թե հասակով,− իրենց ծնողի որովայնի մասին: Կարելի է վերապահություն անել միայն մի բանում, որ այդպիսի ռևոլուցիոն կարգի պատմական յուրաքանչյուր նոր փոխանցման