Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/320

Այս էջը հաստատված է

համաշխարհային նշանակություն ունեցող, ըստ որում մատերիալի տեսակետից բացառիկ հարուստ՝ մի պրոբլեմ։ Իր ամբողջ ծավալով դրված՝ այդ կլինի հարձակում հին մեթոդների մարտիկների կողմից անձեռնմխելիորեն պաշտպանվող, ցարդ անմատչելի ամրոցի վրա, աֆրևրասիական հելլենական կեսը և նրա լատինական անտիթեզով հանդերձ Միջերկրածով աշխարհի պրոբլեմը։

Արևելքում Միջերկրածովյան ռոմանական մասին մերձենալու աշխատանքը պիտի տարվի գավառագիտորեն հաբեթական այն հասարակության վերապրող կենտրոններից, որպես մեկնման կետից՝ կելտական պատմական կազմավորությունների ներգրավմամբ։

Սակայն արևմուտքում իրոք հաբեթական միակ բնում՝ բասկականում, գիտական գործը չափազանց թույլ է, որպեսզի հուսանք, թե նա կարող է ինքնուրույնաբար մեկնել (трактовать) Եվրոպայի ժամանակակից բնակչության սուբստրատի ստեղծագործական ֆակտորների լայն հարցը և հակադրել կենտրոնայնական դասական կառուցումների բռնահանգին (зашлию): Փարիզում ևս դժվար են դիմացկուն նվաճումները, երբ այդպիսի հովերը իրենց համար հող են գտնում նյութական կուլտուրայի պատմության փորձված հետազոտողների գործնական աշխատանքներում, օրինակ առնենք Ֆոսիլոնի (Focillon) ռոմանական արվեստի իր և իր աշակերտների կողմից առաջադրվող թեզով հռոմական ազդեցությունից անկախ ծագման կոնցեպցիա է տալիս։

Իսկ մենք ստեղծված պայմաններում կարող ենք վերամշակության նյութ դարձնել բասկական կոտրված, բայց և այնպես չոչնչացած հասարակայնության պայքարի պատմության և նախապատմության առանձին թեմաներ միայն։

Ի դեսլ նույնիսկ լատիներենի և հունարենի տարբերության անտեսումը, ինչպես արդեն հայտարարվել է, դեռ ավելին՝ հնդեվրոպաբանների անընդունակությունն այդ հաշվի առնելու՝ իրենց մեկուսիչ ձևական մեթոդի շնորհիվ, օրգանապես շատ կապված են հունարենի կամ լատիներենի և Կովկասի, Պիրենեի կամ Պամիրի հաբեթական լեզուների իրենց պայծառությամբ աչք ծակող նմանության նկատմամբ որևէ ուշադրության բացակայության հետ։ Այսպես, նույնիսկ երբ արմատական բառն ընդհանուր է, այսինքն, երբ էլլադայի բնակչությունը