Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/36

Այս էջը հաստատված է

կուլտուրայից անջատված մետաֆիզիկական վերացականություն չէ,— դեռ ավելին՝ լեզվագիտական նոր ուսմունքի բուն իսկ տեսությունը ծագումաբանական հարցերում, որչափ որ իր մեջ ունի դրական կողմեր, իր նշանակությամբ նույն հավասար արժեքն ունի յուրաքանչյուր հասարակագիտական գիտության համար, ինչ որ հատկապես լեզվի համար։ Վերջիվերջո խոսքը ոչ թե գիտելիքների, այսպես կոչված ճշմարտությունների մերկ գումարի մասին է, այլ փաստերի, լեզվագիտական փաստերի նկատմամբ կատարվող կոնկրետ աշխատանքի մեթոդի մասին,— փաստեր, որոնք տալիս են նյութական կուլտուրայի երևույթների լուսաբանումը, իսկ հաճախ էլ առաջին անգամ նրանց իմաստավորումը. և բնական է, որ նյութական կուլտուրայի պատմագետները օգտվում են լեզվագիտական նոր տեսության ոչ միայն մեթոդից, այլև նրա սահմանած դրույթներից։ Այս տեսակետից Ի. Ի. Մեշչանինովը բնավ էլ մենակ չէ. այդ նույն բանն են անում նոր տեսության երկու համոզված հետևորդներ՝ միջերկրածովյան նյութական կուլտուրայի պատմաբան, պրոֆ. Բ. Լ. Բոդաևսկին, հելլենական աշխարհի մասնագետ, Նյութական կուլտուրայի պատմության Ակադեմիայի (ՆԿՊԱ) ակտիվ աշխատող, հատկապես արվեստի սոցիոլոգիայի հանձնաժողովում, թե հնագետ, թե ազգաբան (էթնոլոգ), ինչպես նաև Կովկասի իրագետ, ՆԿՊԱ իսկական անդամ Ա. Ա. Միլլերը, որ նույնպես մերձեցել է Ադրբեջանի գիտա-հետազոտական կազմակերպությանը և մեր այդ նույն կապի օղակներից մեկն է նաև նոր տեսության գծով: Նյութական կուլտուրայի հիշյալ երեք պատմաբանների գիտական աշխարհայացքի ամբողջականության և անխորտակելիության վերաբերմամբ, համաձայն լեզվի նոր ուսմունքի ավելի ու ավելի ամրապնդվող և ճշգրտվող դրույթներին, բավական է մատնանշել գաղթման որպես ստեղծագործ գործոնի ժխտման հարցը, որպիսի թեմայով Ի. Ի. Մեշչանինովը մոտ անցյալում հանդես եկավ ՆԿՊԱ-ում փայլուն զեկուցմամբ և պատմության ու նյութական կուլտուրայի արևմտա-եվրոպական նորագույն ամենահեղինակավոր տեսությունների հանգամանալից շարադրանքով ու ոչնչացնող քննադատությամբ ի հայտ բերեց, որ գաղթագնացության հարցը բարեհաջող վիճակում չէ, գաղթով չի կարելի լուծել ոչ մի ծագումաբանական հարց, իսկ գաղթագնացության վրա հնագետների դրած հույսը նրանց հասցրել է փակուղու, հենց այնպիսի փակուղու, ուր հնդեվրոպաբան լեզվագետներին