հասցրել է նախալեզվի և ձևական համեմատական մեթոդի վրա հույս դնելուն։
Բայց բացի դրանից− այս երկրորդը− Ի. Ի. Մեշչանինովը լավագույն մասնագետն է խալդական լեզվի և Վանի սեպագրության, նաև մինչհնդեվրոպական Հայաստանի հուշարձանների, կովկասյան կյանքի պատմական դարաշրջանների հուշարձանների, երբ դեռևս չկային և իրանցիները, պարսիկ-իրանցիները, և երբ Վանա լճի ափերի խալդերի մրցակիցների թվում, որոնք, ինչպես այժմ է նկատվել, սկյութացիների ցեղակիցներ էին, հյուսիսից հանդես էր գալիս և էտիունիների այն ժողովուրդը, որը ներկայումս վերապրուկների ձևով առկա է, հանձինս ուտիացիների, թվում է թե միայն երկու-երեք գյուղում։ Ադրբեջանի համար բնական այդ գիտական հետաքրքրության կապակցությամբ դեպի Վանի թագավորների խալդական լեզուն, որ բացատրվում է հաբեթաբանորեն, և անկախ կերպով, մղված անմիջական հետաքրքրությամբ դեպի բուն իսկ նոր տեսությունը, Ի. Ի. Մեշչանինովն այստեղ դասընթաց է կարդացել, տպագրել է և տպագրում է համապատասխան աշխատություններ, այդ թվում և հաբեթական տեսության հանրամատչելի շարադրանքը[1], ուստի և ինձ թվում է, որ ես կարող եմ կարդալ լեզվագիտության հաբեթական տեսության էպիզոդիկ ընդհանուր ներածական դասընթաց, այն հաշվով, որ հետաքրքրվող ունկնդիրները ծանոթ են նոր ուսմունքի գրականությանը և տերմինաբանության հիմնական մասին։
Իսկապես հարկավոր է արդյոք, որ նախքան դասընթացին դիմելը ես բացատրեմ այնպիսի տարրական բաներ, թե կան սուլական և շչական հնչյուններ, այն է՝ սուլականները թույլ բաղաձայնի կազմում, զանազան կատեգորիաների խուլ s-եր, ինչպես s1, այլ նաև ձայնեղ z, z1 և նրանց ուժեղ բարձրացող ներկայացուցիչներ ť, ď, ϑ և այլն, շչականները՝ թույլ շչական բաղաձայնի կազմի մեջ խուլ Ш, Щ տարբերակներով, ինչպես նաև ձայնեղ j, j1 և նրանց բարձրացող ներկայացուցիչները ț, ḑ, ϑ և այլն, և որ սուլականներին ու շչականներին մենք հակադրում ենք հագագային հնչյունները, սուլականներին՝ երկարները, ինչպես է հ, և շչականներին ընդհատները, ինչսլես .., ընդորում հագագայինները նմանապես ներկաայացված են հաբեթական լեզուներում
- ↑ Основные начала яфетидологии. Հրատ. Ադրբեջանի հետազոտության և ուսումնասիրության Ընկ., Բաքու, 1926: