Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/40

Այս էջը հաստատված է

նկատմամբ հարցը կարծես թե պարզ է. այդ բառը տառացի նշանակում է ‘լցրած’, ծագելով լատ. diffundo ‘լցնում եմ’ բայից, բայց իրապես նշանակում է ‘անհատապես չձևավորված, հարակից, նույնպես տակավին կայուն ձև չընդունած, երևույթի հետ միախառնվող, հնչյունի նկատմամբ կիրառած նրա այնպիսի արտագրումը, որը վկայում է արտասանական օրգանների լրիվ զարգացած չլինելը ֆիզիոլոգիապես հարակից հնչյունները անջատաբար արտաբերելու համար, հնչյուններ, որոնք հետագայում պետք է անջատվեն միմյանցից և զարգանան յուրաքանչյուրը որպես մի ինքնուրույն հնչույթ, բայց զարգացման նախկին ստադիայում դեռևս կարծես թե ոչ բոլորովին տարրորոշված հնչյուններ։ Հաբեթական լեզուներում պահպանվել են կարծես թե բոլորովին տարրորոշված այդպիսի դիֆուզ հնչյունների բազմաքանակ վերապրուկներ. դրանք յուրատեսակ դիֆուզոիդներ են, չմասնատված հնչյուններ, որոնք մենք ընկալում ենք իբրև բաղադրյալ երկու, իսկ երբեմն էլ երեք հնչյունից, օրինակ, աբխազերենում t+s+w=to կամ d+z+w=do[1]: Պարզ հնչյուններ սկզբում չեն էլ եղել, ինչպես որ չեն եղել նաև բաղադրյալները, իսկապես ասած՝ նրանց նախորդած դիֆուզոիդները, այլ եղել են դիֆուզներ, որոնք իրենց սկզբնական, դեռևս չմասնատված բարդ ձևով առաջին անգամ լինելով ծառայել են որպես ազդանշաններ՝ այս կամ այն առարկաները և երևույթները նշանակելու, այս կամ այն նշանակությունը ստանալու համար, որպեսզի դառնան բառեր:

Այս ամենը հարկավոր էր իմանալ առաջուց, և ես պետք է հաշվի առնեի թերևս անծանոթությունն այնպիսի տեխնիկական, կարծես թե, նորամուծությունների շարադրման մեջ, ինչպես լեզուների նկատմամբ կիրառելիս «հնդեվրոպական» բառի փոխարինումը «պրոմեթեիդակա» տերմինով, («հնդեվրոպականը» կամ «հնդեվրոպաբանականը» պահպանվում է լեզվի հին ուսմունքի համար − հնդեվրոպական լեզվաբանություն և այլն), ազգակից լեզուների խմբերի նկատմամբ կիրառելիս «ընտանիք» բառից հրաժարվելը հօգուտ «սիստեմի»:

Այս կապակցությամբ վերացվում է մարդկային հասարակության սկզբնական էպոխաների համար ‘ցեղ’ έϑνος տերմինից,

  1. Տպարանային պայմանների պատճառով այստեղ անհնարին է տալ տառի ճշգրիտ պատկերը: Շրջանիկը, որ այստեղ անջատ է գրված, պետք է միանա տառին: