Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/43

Այս էջը հաստատված է

արտաքին գործոններ են, ճիշտ է, դեռևս այդ նույն 1924 թվին, «Գիտությունների Ակադեմիայի զեկույցներ»-ի էջերում՝ «Միջերկրածովքի Հնդևրոպական լեզուները» վերնագրով, հրապարակվեց իմ առաջին հայտարարությունը այն մասին, որ ֆիկտիվ է ոչ միայն որևէ նախալեզու, որ նոր ուսմունքն ավելի առաջ էր պայթեցրել, այլև ֆիկտիվ են ու գիտական հերյուրանք զանազան ռասայական լեզուները։ Այդ նոր պնդումը ձևակերպված էր կարծես բավական հստակ ու ճշտորեն։ Հայտարարությունն ասում էր. «Պնդում եմ, որ ռասայականորեն մյուսներից տարբեր հնդևրոպական լեզուների ընտանիք գոյություն չունի։ Միջերկրածովքի հնդևրոպական լեզուները երբեք և ոչ մի տեղից չեն հայտնվել, ոչ մի հատուկ լեզվական նյութով, որը ծագած լիներ լեզուների ոասայապես առանձին ընտանիքից կամ, մանավանդ, իր ծագումով առնչվեր ռասայապես առանձին մի որևէ մայր լեզվի հետ։ Հնդևրոպական լեզուները կազմում են մի հատուկ ընտանիք, բայց ոչ ռասայական, այլ իբրև ծնունդ հատուկ, ավելի բարդ աստիճանի խաչավորման, որին կյանքի է կոչել հասարակայնության հեղաշրջումը՝ կախված արտադրության նոր ձևերից, որոնք կապված էին, ըստ երևույթին, մետաղների հայտնագործման և տնտեսության մեջ նրանց լայն օգտագործման հետ գուցե և ֆիզիկական միջավայրի ներբերված պերմուտացիաների (վերասերումների) ուղեկցությամբ. լեզուների հնդևրոպական ընտանիքը տիպոլոգիապես հանդիսանում է տնտեսա-հասարակական նոր պայմանների ծնունդը, իսկ ըստ նյութերի, իսկ վերապրուկորեն նաև կառուցվածքային շատ մասերով, նա հետագա վիճակն է Միջերկրածովքի նույն այդ, սեփական կամ տեղական, հաբեթական լեզուների՝ նրանց զարգացման որոշ ստադիայում, մի խոսքով մի նոր ֆորմացիա ըստ կառուցվածքի։ Ավելի ակնառու, այնպիսի հիբրիդներ, ինչպես, օրինակ, Հայաստանի լեզուները, մասամբ և ալբաներենը, ոչ թե մարմնացումն են հնդևրոպական լեզուների հետագա խաչավորման հաբեթականների հետ, այլ ներկայացուցիչներն են մաքուր հաբեթական և կատարեալ հնդեվրոպական լեզուների միջանկյալ էտապի անցման վիճակի. դրանք հաբեթական ընտանիքի նախապատմական վիճակից հեռացած և լրիվ հնդևրոպականության չհասած լեզուներն են»։

Հիմնական մտքերը հարկավ ուժի մեջ են մնում, և այն ժամանակ, մի երեք տարի առաջ, նրանց այդ ձևակերպությունը