Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/46

Այս էջը հաստատված է

է, որպիսին հանդիսացան մի շարք տարատեսակներ ոչ սակավ թվով լեզուներով, որոնց մեջ ներառած լատին. aur-um-ը: Ողջ աֆրևրասիական [այսինքն՝ Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի շրջանը] կուլտուրական աշխարհը հիշյալ ազնիվ մետաղը նշանակող բառը գործածելու տեսակետից մեկ կողմից բաժանված դուրս եկավ երկու մասի. մեկ մասը սկյութական, թվում էր թե արևելյան, ասիական տերմինով, որը կոնկրետ կերպով հաստատվում էր նաև ոսկու առկայությամբ միաժամանակ և ալթայան, resp- ալզանյան հանքավայրերում, մյուս մասը իբերական, թվում էր թե արևմտյան, Իբերիական կամ Պիրենյան թերակղզուց եկող տերմինով, բայց ողջ աֆրևրասիական ախարհի երկու բաժանված մասերը դուրս եկավ, որ ճակատում պայքարում են միմյանց դեմ այն պատճառով, որ մեկ կողմը հաստատում էր սկյութական տերմինը՝ այսինքն սկյութական կամ արևելյան-ասիական ոսկին, մյուս կողմը՝ իբերական տերմինը, այսինքն՝ իբերական կամ արևմտա-եվրոպական ոսկին, հետևաբար ըստ կուլտուրայի ներքին իմաստի, կուլտուրա, որը ծագումաբանորեն որոշվում է ոչ թե վերացական կեցությամբ, ավելի նվազ չափով՝ մտածողությամբ և ապա ստեղծագործությամբ, այլ աշխատանքային կյանքով, ստեղծագործությամբ և ապա կեցությամբ, երկու մասերը հանդիսացան օրգանապես անբաժանելի մեկ կուլտուրական աշխարհ՝ որը համատեղ միասնական տնտեսա-հասարակական կյանքի ընթացքում իրենից առաջ է բերում թեզեր և անտի թեզեր։ Պարզվեց և՛ այն, որ միջերկրածովյան կուլտուրայի հնագույն նստվածքի կենտրոնում, այն է՝ հելլենա-սեմիթական միջավայրում նստվածք են ունեցել թե սկյութական, թե իբերական տերմինը, սակայն մեծ հարց է՝ արդյոք այստեղ որպես արևելյան և արևմտյան աշխարհի ավանդ, թև որպես դեռևս մինչև հելլեններն ու մինչև սեմիթները այնտեղ կուտակված ոչ միայն ևրասիական, այլ աֆրևրասիական շրջապատի նյութերի ծնունդնե՞ր, որոնք հետո տարածվել են զանազան կողմեր և՛ դեպի արևմուտք, Եվրոպա, և՛ դեպի արևելք՝ Ասիա, և՛ դեպի ավելի հեռավոր հարավ՝ Աֆրիկա, փնտրելով ոչ թե բառեր, այլ պակասող արժեքավոր նյութը, թե՛ այդ նյութը, թե նրա հանքարանները կոչելով այն անունով, որը գործածական էր միասնական միջերկրածովյան կուլտուրական աշխարհի այս կամ այն համապատասխան պրոֆեսիոնալ կոլեկտիվի մեջ: Վերհիշենք, որ բուն իսկ Աֆրիկայի անունը, որ նրա մեկ մասից