անցել է Հին աշխարհի այդ ամբողջ երրորդ աշխարհամասին, և իր հիմքով բաղկացած է երկու տարրից՝ AB կամ SAL-BER, ըստ ձևի հանդիսանում է մինչև իսկ ոչ թե լատինական aurum ‘ոսկի’ բառի awr („aur“) հիմքի բարբառային տարատեսակը, այլ օրինաչափ երկվորյակը՝ ըստ այսպես կոչված նախապատմական, այսինքն՝ հաբեթական հնչյունաբանության օրենքների։ Միևնույն ժամանակ այդ նույն աշխատությամբ բացահայտվեց որ, նախ՝ սկյութական ոսկին՝ ոչ միայն ըստ բուն իսկ սկյութացիների դիցաբանական ավանդության՝ կապված է «գութանի», այսինքն՝ հողագործության հետ, այլև տերմինոլոգիապես. երկրորդ՝ մի ազնիվ մետաղի անունը ըստ նշանակությունների ֆունկցիոնալ անցման օրենքի՝ անցել է մյուս ազնիվ մետաղին՝ ‘արծաթին’ և ‘արծաթի’ հատկապես իբերական անունը, խաչավորված ձևով, հանդես եկավ արմատավորված խոր Ասիայի հենց սրտում. այսպես է ի միջի այլոց, տաճկերեն gümāш ‘արծաթ’ kümüш, չուվաշների մոտ kémél[1] բառի ծագումը, իսկ արևմուտքում, մարդկության հնագույն տրադիցիաները պահպանողների մոտ գտնվեցին այդ նույն մետաղի ուրիշ անուններ բաղկացած մեկ տարրից A (SAL տարրից),− դա եգիպտացիների մոտ էր , որպես ‘ոսկու’ դեռևս նախահնդևրոպական միատարր անունը (դարձյալ A տարրը), նստվածք է տվել Իրանում, նրա բնակչության հետին պարսկերեն լեզվում և պահպանվել է Եվրոպայի սկզբնական բնակչության լեզվի ավելի արխայիկ վերապրուկի, այն է՝ կոմիների կամ դիրյանների ֆիննական լեզվի ինչպես որ թե ‘ոսկի’, թե ‘արծաթ’ անունը մի տարրի ձևով, այն է սկյութական տերմինի կազմի մեջ մտնող տարրի տարատեսակները, պահպանել են Ասիայի այնպիսի հնակուլտուր բնակիչներ, թվում էր թե նրա անդրածինները, այսինքն՝ բնիկները, ինչպես են չինացիները՝ kin ‘ոսկի’ gin ‘արծաթ’, իսկ Միջագետքում, շումերների մոտ, արդեն խաչավորված ձևով — guшkin ‘արծաթ’։ Լեզուն նոր ուսմունքի համաձայն վերլուծության ենթարկելու շնորհիվ մենք զուտ պատմական նշանակություն ունեցող տերմինաբանական փաստերի այս ամբողջ հորձանքով կապակցում ենք ոչ միայն վերացական լեզվաբանական տվյալները նյութական կուլտուրայի հետ, այլև, այսպես կոչված նախապատմությունը,
- ↑ „По этапам развития Яфетической теории" ժողովածուի մեջ, էջ 350, т. gu-meш բարբառային արտասանությամբ: