դուրս գանք և մտնենք մարդկության մոռացած, գիտական աշխարհի կողմից ևս լռության տրված Միջերկրածովքի պատմական էպոխաները»:
Այսպիսով, Իշտար աստվածուհին, որ այնքան սերտորեն է կապված ոչ միայն Ադրբեջանի անվան հետ, այլև պաշտամունքային տերմինաբանության հնագույն նստվածքի հետ աբրբեջանյան կենդանի լեզվի ամենամասսայական ներքնախավերում, երկնային Իշտարը՝ շարժվող կամ քոչող, նույն նաև սանդարամետային կամ ծովային, այսինքն ծովագնացիկ, նա ինքը տակավին նաև երկրային, այսինքն՝ երկրագործական, լեզվի հնէաբանությամբ հանգեցվում է երբեմնի նույնպես չտարորոշված անտնտեսա-հասարակական կյանքին, որ ծնել է նրան։ Միայն հետագայում միմյանց փոխարինող զանազան էվոլուցիոն դարաշրջանների տարբերակմամբ առաջ է մղվում և զարգանում տնտեսության ամեն մի տիպ առանձին վերցրած՝ քոչվորա-հովվական և անասնապահական, նմանապես և թափառական ծովագնացիկ նստակյաց հողագործական, եթե առայժմ հատկապես չխոսենք միշտ առկա առևտրական, փոխանակային առևտրական մոմենտի մասին։ Բայց էտրուսկների և կիմերների պայմաններում առևտրական մոմենտը ներկայացնում է արդեն մի ինքնուրույն գործ, համապատասխան դասակարգի ինքնուրույն արտադրության։ „Скифский язык“ հոդվածի բերված եզրակացության էտրուսկների կողքին կիմերներին հիշատակելը կարող է շփոթեցնել նրանց, ովքեր առաջին անգամ են առիթ ունենում լսելու լեզվագիտակտն նոր տեսության, հաբեթաբանականի մասին, կամ ովքեր առարկային վերաբերող տպագիր մասնագիտական գրականությունից մեկ կամ մյուս աշխատության միջոցով նրան ծանոթանալուց զատ՝ առիթ չեն ունեցել խորանալու, սիստեմատիկ կերպով ուսումնասիրելու այդ աշխատությունները, այդ տեսության զարգացման հաջորդականությամբ կիմերների կամ, որ միևնույնն է, ըստ անվան իբերների մասին, որոնք ծովափնյա քաղաքներ էին կառուցում իտալական վաճառականների, Սեվ ծովի նավարկու ավազակների հետ մեկտեղ, սկսած Օլվիայից՝ իտալական Ալբա Լոնգա[1] քաղաքի անվանակցից, Էտրուրիայի մայրաքաղաքից, կարելի է տեղեկանալ պրոլետարիատի համար Կերչում կարդացած զեկուցման մեջ
- ↑ И. Я. Марр, Ольвия и Альба Лонга (NAH, 1925, էջ 663-672)։