Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/54

Այս էջը հաստատված է

ուսմունքը հաբեթական տեսության լուսաբանությամբ էականապես անհրաժեշտ է ամեն մի հանրագործչի, ամեն մի հասարակական աշխատողի համար, որն ակտիվորեն արձագանքում է շրջապատող իրականությանը՝ աշխատելիս լինի նա ելնելով միջազգային շահերից, թե անբաժան կերպով նրանց հետ զոդված ազգային շահերից, քանի որ երկու դեպքում էլ կյանքն անողոքաբար նրանց այս կամ այն ձևով առաջադրում է հաղորդակցման մինչ այժմ ամենագլխավոր կենդանի միջոցի՝ լեզվի հարցը ամենաբազմազան առումներով, այն է՝ միջազգային լեզուների կենդանի և տրադիցիոն՝ մեռած լեզուների, որոնք մինչև այժմ նույնպես դասակարգային են և նույնպես դասակարգային պատմական կուլտուրաների պահպանողներ և ազգային լեզուների, մասամբ տրադիցիոն՝ նույնպես դասակարգային և նույնպես դասակարգային պատմական կուլտուրաները պահպանողներ, բայց զգալի չափով նոր են, ծագում են որպես համազգային սեփականություն նոր ուղիներում, սովետական հասարակության ուղիներում, ընդգրկելով ամենից առաջ այսպես կոչված ժողովրդական ներքնախավերի, գյուղացիների և լայն մասսաների խոսվածքը։ Այս քիչ է։ Որչափով որ կյանքը մեր բոլորիս առաջ անողոքաբար դնում է միջազգային հաղորդակցման կենդանի միջոցների հարցը, ուստի և նոր ինտերնացիոնալ հասարակական շինարարության այս հարցը, որ կարևորագույնն է և ոչ մի րոպե չի կարելի անտեսել, հարկադրում է մեզ կտրվել ներկա ժամանակի սահմանափակ հեռանկարներից, հեռանալ մեր տրամադրության տակ եղած միջազգային-լեզվական հաղորդակցության սահմանափակ, մի տեսակ բնական միջոցներից ու հնարավորություններից և խոսել ոչ թե բազմաթիվ միջազգային լեզուների՝ կենդանի թե մեռած, տրադիցիոն, միշտ դասակարգայնորեն կուլտուրական և միշտ անխուսափելիորեն իմպերիալիստական լեզուների մասին, այլ միասնական արհեստական համամարդկային լեզվի մասին և խոսել նրա մասին ոչ թե ուտոպիստորեն և ոչ թե տնայնագործա-ինքնագործական ճաշակով և եվրոպական իմպերիալիզմի պաշտպանմամբ, այլ իսկական համաշխարհային մասշտաբով՝ ընդգրկելով լեզվական ունակություններն ու շահերը ոչ միայն վերին նուրբ խավերի, այլև մասսաների, բոլոր թե՛ լեզուների, թե՛ երկրների աշխատավորական մասսաների, չբացառելով ոչ այսպես կոչված արևելյան ժողովուրդներին, ոչ այն երկրներին,