կարո՞ղ է արդյոք հրաժարվել այն բանից, ինչ ձեռք է բերվել այնքան երկարատև ու հսկայական ջանքերի գնով։
Հաբեթական տեսությունը սովորեցնում է, որ լեզուն, հնչալեզուն իր զարգացման ոչ մի ստադիայում, ոչ մի մասով չի հանդիսանում բնության պարզ պարգևը։ Հնչալեզուն մարդկության ստեղծվածքն է։ Մարդկությունն իր լեզուն ստեղծել է աշխատանքի ընթացքսւմ հասարակական որոշ պայմաններում և այն կվերակերտի, երբ գան կյանքի ու կենցաղի իսկապես նոր սոցիալական ձևեր, համապատասխան նոր մտածողությանը այդ պայմաններում։ Դուրս է գալիս, որ աշխարհում բնական լեզուներ գոյություն չունեն, լեզուները բոլորն էլ արհեստական են, բոլորն էլ ստեղծված են մարդկության կողմից, և նրանք չեն դադարում իրենց ծագումով արհեստական լինելուց այն բանի հետևանքով, որ նրանք ստեղծված լինելով՝ ժառանգաբար անցնում են մեկ սերնդից մյուսին իբրև բնական պարգև, կարծես մոր կաթի հետ մանուկ հասակում ծծվող։ Մեր կողմից ժառանգվող լեզվի արմատները ոչ թե արտաքին բնության, ոչ թե մեր, ոչ թե մեր ֆիզիկական բնության մեջ են, այլ հասարակայնության մեջ, նրա նյութական բազայի, տնտեսության և տեխնիկայի մեջ։ Հասարակայնությունն իր լեզուն ժառանգում է, կոնսերվացնում կամ շրջում՝ նոր ձևերի վերածում, վերակերտում է որպես նոր տեսակ և փոխադրում նոր սիստեմի։ Պարզ բան է, որ ապագա միասնական համաշխարհային լեզուն լինելու է նոր, հատուկ, մինչև այժմ գոյություն չունեցած մի սիստեմի լեզու, ինչպես ապագա տնտեսությունն իր տեխնիկայով, ապագա արտադասակարգային հասարակայությունը և ապագա արտադասակարգային կուլտուրան։ Այսպիսի լեզու բնականաբար չի կարող լինել աշխարհիս ամենատարածված կենդանի լեզուներից և ոչ մեկը, որը անխուսափելիորեն բուրժուական-կուլտուրական և բուրժուական-դասակարգային է, ինչպես և մեռած և ոչ մեկ լեզու չկարողացավ միջազգային դառնալ նախկին, մինչ-հոկտեմբերյան նոր աշխարհում, ասենք հենց այն նախկին աշխարհում էլ նրանցից և ոչ մեկը բնավ էլ նկատի չէր առնվում իբրև մասսայորեն-միջազգային: Արդի հանրության կյանքի այս նոր շնչման պայմաններում չի կարող չզգալ իր վախճանին հասնելը բուն իսկ իր երկրում մինչև անգամ հազարամյակներով աճեցրած այնպիսի մի գրավոր լեզու, որ ընդհանուր է շատ միլիոնավորների համար, ինչպես չինարենն է, ոչ թե կենդանի չինարեն