ծագման հարցը նա ինքը համարում է անլուծելի, նա մինչև իսկ ժխտում է այդպիսի գիտական պրոբլեմի գոյությունը: Մինչդեռ հաբեթական տեսությունը այդ պրոբլեմը համարում է ոչ միայն գիտական, այն էլ առաջնահերթ, այլև մոտեցել է նրա լուծմանը՝ ապացույցների ծանրության բեռը լեզվի պատմության մեջ ձևական կողմից գցելով գաղափարախոսականի վրա և ստեղծելով՝ հասարակայնության պատմության հետ կապված ձևով՝ լեզվի գիտության հատուկ կերպով հիմնավորվող բաժիններ, այն է՝ իմաստաբանություն, այսինքն՝ իմաստների ուսմունք, և հնէաբանություն՝ ժամանակագրական հաջորդականությամբ իրար հաջորդող տիպերի իսկ հերթափոխության ուսմունքը: Երկու ուսմունքն էլ ոչ թե անունով, այլ ըստ էության արմատապես նոր բնույթ ունեն: Այստեղից, այդ առանձնահատկությունները վերագրելով հաբեթական տեսության մատնանշված երկու հիմնական դրույթներին, և հատկապես այն դրույթին, որ հնչալեզուն ստեղծել է մարդկային աշխատանքային կոլեկտիվը և որ լեզուներն անշեղորեն շարժվում են մուտացիոն կարգի ուղիներով, պայթյուններով զարգանալու ուղիներով, նայած նյութական կուլտուրայի, նրա տեխնիկայի և հասարակական կարգի, ստեղծվող սիստեմների հերթափոխությունը դեպի մարդկային լեզվի միասնությունը տանող ուղղությամբ՝ յուրաքանչյուր ծնված սիստեմի, յուրաքանչյուր լեզվի առանձնակի զարգացման էվոլուցիոն ուղիների կողքին մենք ստանում ենք պարզ պարտավորեցնող դրույթ։ Այս պայմաններում հաբեթական տեսությունը մարդկայնության ապագա լեզվին չի կարող նայել այլ կերպ, բայց եթե մի լեզվի, որ պետք է ստեղծվի արհեստականորեն, կուլտուրական նվաճումների այս բնագավառի առաջվա հասարակական աշխատանքից զանազանվելով նրանով, որ անգիտակից տրադիցիոն մոմենտն ավելի ու ավելի պետք է տեղի տա գիտակցված մասնակցությանն այդ աշխատանքին, ժառանգական պասիվությունը պետք է կերպարանափոխվի, իր միջից դրսեվորելով իր համապատասխան անտիթեզը,— դառնալով նորահանրային ակտիվություն, որ ղեկավարվում կամ պլանավորվում է կոնկրետ տվյալների և անցյալ դարերի մարդկության ստեղծագործ աշխատանքի տեխնիկայի, լեզվի կերտման բազմաթիվ դարերի և հազարամյակների ընդհանուր ջանքերի հիման վրա, սկսած լեզվի ծագման մոմենտից, երբ տարրերից՝ այլ նպատակներով մարդկության իսկ ստեղծած չորս տարրերից
Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/58
Այս էջը հաստատված է