Ո՞ր գիտության մեջ: Ըստ երևույթին այդ ննջող գիտության մեջ:
Իսկ Արևմուտքո՞ւմ: Այնտեղ մեր օրերում էլ, երբ ընդհանրապես հաբեթական սիստեմի լեզուների առանձնահատկությունների մանրակրկիտ հաշվառման, մեկ էլ նրա կովկասյան ներկայացուցիչների մեկ մասի գնալով ավելի խորացող ուսումնասիրության հիման վրա կազմվել է լեզվի նոր ուսմունք, որոշ դասակարգային աշխարհայացքը ստիպում է իր դարն ապրած ուսմունքի ամենից ավելի ուժեղ պաշտպանին դրսևորելու դեմի այն, ինչ հաբեթական տեսության անխախտ կերպով սահմանված դրույթների շնորհիվ կատարվում է և արդեն կատարվել է Կովկասում, այնպիսի ապշեցուցիչ վերաբերմունք, որն արժանի է, ի խրատ հետնորդների, գրի առնվելու որպես իրեն անքննադատ ու անմատչելի լեզվագիտական բնագավառների մասին դատելու և վճիռ կայացնելու երբեմնի հավակնության կլասիկ նմուշ, որ հանդես է բերել հնդևրոպական լեզվագիտությունը։ Ահա այդ վավերագիրը[1]. «Ա. Դիրրը, որի մատուցած ծառայությունները Կովկասի ուսումնասիրության գործում հայտնի են, ձեռնամուխ է եղել կովկասյան երկրի ժողովուրդներին նվիրված պարբերական մի հրատարակության։ Դա երջանիկ մտահղացում է։ Ավելի ու ավելի (de mieux en mieux) է պարզվում, թե Եվրոպայի նախապատմության լուսաբանման համար որքան կարևոր է ուսումնասիրել այդ ժողովուրդներին, որքան որոշ լեզուների և որոշ սովորքների մնացորդների միակ կամ համարյա միակ պահպանողներն են: Բայց պրպտումների ժամանակ ոչ մի տեղ չի պահանջվում այնքան մեծ նրբություն, որքան այստեղ։ Ստիպված ենք կանգնելու պարզ բեկորների առաջ: Պատմական տվյալները չեն ընձեռում համարյա ոչինչ։ Հետևապես գործում կիրառելու համար համեմատական մեթոդը հատկապես դժվարին է դուրս գալիս ինչպես այն պատճառով, որ այդ լեզուները, բացառությամբ վրացերենի, վկայաբանվել են նորագույն ժամանակներում, այնպես էլ բուն իսկ լեզուների կառուցվածքի առանձնահատկությունների հետևանքով և, որ էլ ավելի ծանր է, այն
- ↑ Առնված է Bulleten de la Société de Linguistique (հատոր XXVII. էջ 192—193} զետեղված պրոֆ. Meillet-ի գերմանական սերիայի վերաբերյալ գնահատականից „Caucasica ed. A. Dirr. Leipzig (Asia Major). պ. I (1924), պ. II (1925)։