§ 9. Կարծես հիմա մենք պետք է անցնեինք մեր դասընթացի առօրյա աշխատանքային մասին՝ պարագրաֆների կամ հոդվածների վրայով սահելով, ծանոթացնեինք ձեզ լեզվի այն ուսմունքի հիմնական դրույթներին, որ չգիտես ինչու ես ևս անվանում եմ նոր ուսմունք, թեև ողջ սիստեմը, որ իր բուռն զարգացման էպոխան է թևակոխել Հոկտեմբերյան ռևոլուցիայից հետո, ինչպես ձեզ արդեն հադորդել եմ, ունի չորս տասնամյակի և մեկ տարվա հասակ, իսկ նույն ուսմունքի առանձին մտքերից շատերի հասակը զգալիորեն ավելի պատկառելի է, զգալիորեն ավելի հին է և՛ իմ գիտական, և՛ նույնիսկ անձնական ֆիզիքական «հնությունից»։
Հրաժեշտ տալով հնին լեզվի հաբեթական ուսմունքի ընդհանուր դրվածքում, մենք սակայն, չպետք է մոռանանք երկու բան։
Նախ՝ չպետք է մոռանալ այն, ինչ ես ձևակերպել եմ „Классифицированном перечне печатных работ по яфетидологии“[1] աշխատության մեջ. «Հաբեթական լեզվաբանությունը բնավ էլ դուրս չի թռել Աթենաս-Պալլասի պես Զևսի գլխից. 1) նա ծնվել է այդ նույն բուրժուականորեն դասավորված ու ձևված գիտական միջավայրում, դեռ ավելին, սաղմնավորվել է՝ ինքնին հասկանալի է, իբրև անտիթեզ հնդևրոպական լեզվաբանության նորմաներում, առանց որի նա չէր էլ լինի, 2) [նա] վերջին տարիներս դժվարություններով ազատվում է բուրժուական մտածողության և համապատասխանորեն կառուցված մեթոդոլոգիապես գիտական աշխատանքի խանձարուրից»։
Երկրորդ՝ հարկավոր է լրացնել նրանով, ինչ որ ձևակերպել եմ ես դեռևս Կերչում, հնագետների կոնֆերանսի ժամանակ, արդեն հիշատակված հրապարակային զեկուցման մեջ։ Այդ զեկուցումն անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին վերամշակվել է և ներկայումս տպագրվում է Գավառագիտական կենտրոնական բյուրոյի „Краеведение“ հանդեսում արդեն վերաշարադրված ձևով, իսկ առաջին անգամ կարդացվել է Старая И новая культура, старая и новая археология и задача культурного строительства, стоящие перед Советской властью“. վերնագրով։ Այնտեղ խոսվում էր հնագիտության՝ նոր հնագիտության
- ↑ Լենինգրադ, 1926, 2-րդ հրատարակ. էջ 3 [Ընտ. աշխ. հտ. I, էջ 222]: