Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/74

Այս էջը հաստատված է

մասին՝ ի հակադրություն հնի[1] նոր հնագիտությունը... արդեն աճող, եթե ոչ աճած,— ասվում էր այնտեղ, նույնպես, սակայն, անզոր է խոր արմատներ գցելու, եթե... չպահպանի հին հնագիտության փայլուն նվաճումները... ինչպես հետնագույն կուլտուրաները արագորեն թառամում էին, եթե չէին կարողանում իրենց մեջն ընդունել նախորդ դարերի կուլտուրական նվաճումները, որոնք արքան ընտիր և ուժեղ, այնքան ավելի լավ են։ Եվ առողջ ու փարթամ ծաղկում ցանկանալով նոր սովետական կուլտուրային, չենք կարող չձգտել, որ նոր հնագիտությունը, այն դինամիկ հնագիտությունը, առավել գործունակ կերպով օգնի սովետական իշխանությանը անցյալ էպոխաների կուլտուրական արժեքները պահպանելու... դրանք նոր տնտեսա-կուլտուրական շինարարության մեջ խնամքով փոխադրելու նրա խնդիրներում»։

Հնագիտությունը նյութական կուլտուրայի պատմությունն է, և անցյալի նրա նվաճումները դիցուկ թե այս կամ այն դեպքում կարող են օգտագործվել, բայց Սովետական իշխանությունն ի՞նչ գործ ունի լեզուների, և լեզվագիտական տեսությունների հետ, երբ նա առանց այդ էլ ունի բարդ տնտեսություն և համապատասխան նպատակային դիրքավորմամբ է առաջ մղում կուլտուրական շինարարությունը։ Մի՞թե նրան թույլատրելի է լեզվագիտական շահերն այդպիսի լայն ծավալով մտցնելու իր կուլտուրական շինարարության մեջ։ Սակայն այդ շահերը Սովետական իշխանության կուլտուրական շինարարության մեջ մտցնելու ոչ մի հարկ չկա, քանի որ դրանք մտցրել է Հոկտեմբերյան ռևոլուցիան։ Այստեղ ևս ինձ թույլ կտամ ինքնամեջբերում Կերչի պրոլետարիատի համար կարդացած իմ այդ նույն զեկուցումից, որտեղ ասված էր[2]. «Իր զարգացման անցած բոլոր էտապներում մարդկության կատարած կուլտուրական նվաճումների լավագույն և լրիվ պահպանման ու միևնույն ժամանակ նոր անդադրում ստեղծագործ աշխատանքի մեծագույն երաշխիք է հանդիսանում Հոկտեմբերյան ռևոլուցիայի պարգևը, դա ոչ միայն պատմական անցյալ ունեցող ազատագրված ազգերին ինքնորոշում տալն է,

  1. Значение и роль изучения нацменьшинства в краеведении. „Краеведеиие“ № 1, 1927 թ. առանձնատիպ, էջ 20 [Ընտիր աշխատ., 1, էջ 244- 48]։
  2. Նշված աշխատությունը, էջ 19 [Ընտ. աշխ. հ. 1, էջ 24]: