Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/75

Այս էջը հաստատված է

այլև գիտության և լուսավորության գծով ակտիվորեն ինքնորոշվելու կոչ անելը բոլոր ժողովուրդներին և ցեղերին... չբացառելով այն ժողովռւրդներին ու ցեղերին, որոնք ունեն սոսկ է ազգագրական կուլտուրական բագաժ, այն ժողովուրդներին ու ցեղերին, որոնք չունեն պատմական անցյալ, որոնք, կարծես թե, լոկ «բնակեցիկ» ժողովուրդներ են (Naturvölker) ի հակադրություն «կուլտուրական ժողովուրդների» (Kulturvölker): Հոկտեմբերյան ռևոլուցիան հասարակայնորեն վերացրեց բաժանումը, ինչպես որ այն մերժում է հաբեթական տեսությունը լեզվաբանական տվյալների մղումով»։ Այս առթիվ չեմ կարող ձեզ հաղորդակից չդարձնել արդեն ոչ թե իմ սեփական, այլ արևմտյան բուրժուական՝ գերմանական միջավայրին պատկանող մի կողմնակի դիտողի դատողություններին։ „Naturvölker und Kulturvölker" հոդվածում, որ զետեղված էր «Die Friedenswarte-ում»[1] այս հարցի մասին արտահայտվում է (Wolfgang Steinitz) Վոլֆգանգ Շտեյնիցը, մի երիտասարդ գիտնական, որ մասնագիտանում է որպես լեզվագետ ֆիննական լեզուների գծով և 1926 թվին եկել էր Լենինգրադ։ Այսպես, հոդվածում նա գրում է.

«Մարդկության հին զարգացման հարյուրավոր հազարամյակների հետ համեմատած՝ հակակշիռ չեն կարող կազմել այն փոքրաթիվ հազարամյակները, որոնցով մենք «առաջ ենք անցել» զարգացման մեջ... այնուհետև, այսպես կոչված «բարբարոսները», «բարեկեցիկ ժողովուրդները» հաճախ դառնում էին իսկապես կուլտուրական ժողովուրդներ։ Այսպես հենց իբրև «բարբարոսների» էին նայում հույներն ու հռոմայեցիները Եվրոպայի արևմուտքի և հյուսիսի բոլոր ժողովուրդներին՝ եվրոպական հետնագույն կուլտուրայի իսկական կրողներին և այդպես էին բնորոշում նրանց։ Նույն այդ կերպ էին վարվում միջին դարերում գերմանացիները սլավոնների հետ, ճիշտ այդպես էին վարվում էլ ավելի ուշ ֆինների հետ, իսկ այսօր սլավոնները և ֆինները եվրոպական կուլտուրական ընկերակցության անդամներն են, որ մյուսներին հավասար հարգանք են վայելում։ Իսկ «բնակեցիկ ժողովուրդների» վիճակից դեպի «կուլտուրական ժողովուրդների» վիճակը զարգանալու նորագույն օրինակը կատարվում է մեր աչքի առաջ Ռուսաստանում։ Ազգային ազատությունը նոր Ռուսաստանում տարածվում է ոչ միայն ճանաչված

  1. Հ. XXVI, պ. 8: