կուլտուրական ժողովուրդները, ինչպես, օրինակ՝ ուկրաինացիների, գերմանացիների, հայերի և այլոց վրա, այլև արևելյան Ռուսաստանի և Սիբիրի բոլոր մեծ և փոքր ժողովուրդների վրա, որոնց մեզ մոտ մոծ մասամբ չեն ճանաչում նույնիսկ անուններով (օրինակ՝ մորդվիններին, չերեմիսներին, աբխազներին, այնուհետև թաթարներին, կիրգիզներին և այլն)։ Պատմության մեջ առաջին անգամ, որքան մենք ծանոթ ենք նրան, մահացման ստադիայում գտնվող ժողովուրդներին, որոնց բնորոշել են որպես սակավարժեք (minderwertig) ժողովուրդներ,− իրենց լեզվով սեփական ազատ հոգևոր զարգացման իրավունք է տրվել, և մենք համապատասխանորեն տեսնում ենք, թե ինչպես ութ տարվա ընթացքում այդ լեզուներովզարգացել է ոչ միայն ինքնազարգացման ձեռնարկների և դասագրքերի հարուստ գրականություն, այլ նաև լիակատար չափով պոեզիա, բանաստեղծություններ, պատմվածքներ, երգեր և այլն։ Այն մարդկանց համար, ովքեր փոքր ինչ ծանոթ են այդ ժողովուրդների նախկին հոգևոր կյանքին, նոր ձևերի և բովանդակության համար մղվող այս պայքարը խորապես հափշտակիչ տեսարան է»։
Բայց միթե այդ «խորապես հափշտակիչ տեսարանը» ոչ պակաս խորապես ցնցող է, երբ մենք գործին նայում ենք ոչ թե թռչունի բարձունքից, այլ սովետական հանրայնության և հենց կյանքի կողմից մղված լինելով դեպի նրա գործնական լուծումը՝ առանց ունենալու պահանջվող ունակություններ, անհրաժեշտ գիտելիքներ և նպատակահարմար մեթոդներ։ Այն ինչ մեր առջև դրված խնդրի պրակտիկ լուծումից մենք կարող ենք հեռանալ միայն սովետական հասարակայնության հիմունքներից հրաժարվելու գնով։ Բայց այս խնդիրը լուծելու, գիր չունեցող, ազգային լուսավորության տրադիցիաներ չունեցող հետամնաց ժողովուրդներին կուլտուրական ինքնորոշման ակտիվ գործիքներ դարձնելու համար ինքներս պետք է շատ նոր բան սովորենք և ամենից առաջ պարզ հասկանանք, յուրացնենք որպես աքսիոմա և որպես թեորետիկ գիտության դրույթ, որ աշխարհի բոլոր ժողովուրդները, բոլոր լեզուները, այդ թվում և ամենահետամնացները, որոնց, թվում է թե, հենց բնությունն ստեղծել է որպես կուլտուրա չհանդուրժող վայրերուսակներ, անկապտելի մասեր են մեկ ամբողջի՝ ստեղծագործական պրոցեսում գտնվող միակ համամարդկային լեզվի: Սակայն, նախքան առաջ