Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/79

Այս էջը հաստատված է

օրինակ՝ „а-ն ay“ խմբում, նա մերթ պահպանվում է որպես «y», մերթ անհետ կորչում կամ վերասերվում է «e»-ի անցնելով վերամշակման պրոցեսը համաձայն այս ֆորմուլի ау→еу→е), երբեմն էլ (այդ՝ երկար ձայնավորներ ունեցող լեզուներում) ay և aw — վերածվում են ā-ի uy և uw u-ի (կիսաձայն «u», այսինքն՝ W որպես ինքնուրույն հնչյուն բացակայում է, բայց ներկայակից է երկարության մեջ), օրինակ՝ սուոմի լեզվում mā («maa») ‘երկիր’ փոխ. mal'-ի, resp, mar'-ի կամ pū («puu») ‘ծառ’ փոխ. pur-ի և այլն։

Ձայնավորների պես, գոյութուն ունեն նաև թույլ և ուժեղ բաղաձայններ։ Թույլ բաղաձայններ. 1) երկու կատեգորիաների սուլա-շչականներ՝ սուլական s→z և շչական ш→J, էլ չենք խոսում բարդ բաղաձայններ s1, z1, ш1, j1 և այլնի մասին. 2) նույնպես երկու կատեգորիաների հագագայիններ, այն է՝ տևական h→γ և վայրկենական կամ ընդհատ →y, էլ չենք խոսում h և հագագային h՛ այլ երանգների մասին։ Ուժեղ բաղաձայններ, պարզ (միշա երեք աստիճանի). առաջնալեզվային՝ t, d, ϑ, ետնալեզվայիններ՝ k, g, q և բաղադրյալներ (իսկապես ասած դիֆուզոիդներ, այն է՝ կիսաշփականներ), որոնց մասին կխոսենք շարունակության մեջ, սակայն մեկ բան կասենք հիմա, որպես բաղադրյալ ընկալվողները մասամբ սիբիլանտ են, եթե նրա կազմի մեջ մտնում է սիբիլանտ, օրինակ ď (dz) և ḓ (dj), մյուսները՝ սպիրանտ, եթե նրանց կազմի մեջ մտնում են սպիրանտներ, օրինակ՝ q (qh) և q (qc): Դեռ ավելին, ինչպես և թույլ սիբիլանտներըը, ուժեղ սիբիլանտ բաղաձայններից ոմանք լինում են սուլական, օրինակ ď-ն ուժեղ սիբիլանտ սուլական բաղաձայն է, իսկ ուժեղ սիբիլանտ բաղաձայններից մյուսները՝ շչական են, օրինակ ḓ ուժեղ սիբիլանտ շչական բաղաձայն է, նույնպես, ինչպես և թույլ սպիրանտները, ուժեղ սպիրանտ բաղաձայններից ոմանք լինում են տևական, օրին. q-ն, մյուսները՝ վայրկենական կամ պայթական, օրին. q-ն:

§ 11. Տառադարձության վերաբերյալ կարծում եմ բավական է հաղորդել նրա հիմունքները, նախ որպեսզի դուք կարողանաք հետևել այն ամենին, ինչ շարադրվում է՝ օրինակներով լուսաբանվելով, երկրորդ՝ որպեսզի այդ հիմունքները յուրացնելով, դուք ավելի հեշտ կարողանաք հաղթահարել արդեն մեջ