Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/83

Այս էջը հաստատված է

ունկնդիրների մեկ մասի մեջ աուդիտորիայի տրամադրության ժամանակավոր բարձրացմանը, բայց մենք բոլորս էլ արթուն հսկողի դերում պետք է լինենք, որպեսզի տրամադրության այդ բարձրացումը փութանցիկ չլինի։ Դժվար է այդ բարձր տրամադրությունը պահպանել գրության, հաբեթական տառադարձության վերաբերյալ և հնչյունային երևույթների վերաբերյալ նույն տարրական կարգի տեղեկությունների շարադրման տաղտկալի մոմենտներում, տեղեկություններ, առանց որոնց, սակայն, չի կարելի ոչ ճիշտ հասկանալ շարադրվածը, ոչ էլ մանավանդ, յուրաքանչյուրը կկարողանա յուրացվող դրույթները օգտագործել յուր մասնագիտական ուսման, հատկասլես իր ընտրած լիզվի զբաղմունքների ընթացքում։

Կարծում եմ, դրա համար անհրաժեշտ է պարզ պատկերացում ստանալ այն մասին, թե պրոբլեմների ինչ քանակ է առաջադրում հաբեթական տեսությունը, որն արդեն ամբողջությամբ առած ընդհանրապես ուղի է բացել դեպի մոնիստական սկզբունքը լեզուների ուսումնասիրության մեջ։

§ 13. Անցյալ դասախոսության ժամանակ Ձեր ուշադրությանն արդեն հանձնվել էր լեզվի ծագման վերաբերյալ հոդվածը, որ առաջ լույս է տեսել թարգմանաբար գերմաներեն լեզվով, բայց հիմա առկա է ռուս բնագրով. այստեղ մասնավորապես կա ծագումաբանական աղյուսակ, ավելի ճիշտ, ծննդաբանական ծառ լեզուների դասակարգությամբ հանդերձ՝ նրանց փոխադարձ կապակցվածության մեջ։ Այդ իսկ ժամանակ մենք հիշատակել ենք, որ այդ աղյուսակում պակասում են ամերիկյան և աֆրիկական, այլև օվկիանիայի լեզուները, որոնց ծագումն արդեն ավելի քան նշված է։ Ծննդաբանական ծառն ունի ուրիշ՝ ավելի էական պակասություններ, թեկուզ հենց այն, որ ծառն իր բնական ճյուղավորումներով քիչ է հարմար ձևավոր կերպով պատկերելու լեզուների դասակարգումը, որոնք պարզաբանվում են ոչ թե ըստ նրանց ցեղաբանական ժառանգման, այլ ըստ սիստեմների մուտացիոն-էվոլուցիոն զարգացման մեկը մյուսի հետևից և զուգընթացաբար դեն նետելով որպես ռելեկտային նստվածքներ, այն ամենը, ինչ լրիվ չափով չի ներգրավել այդպիսի էվոլուցիայի համաշխարհային պրոցեսը, որը շրջադարձային կետերում նշվում է պայթման կամ ռևոլուցիայի կարգի երևույթներով։ Առաջադրանքի կատարման մեջ կան և հատուկ տեխնիկական պակասություններ։ Մենք մեր ուժը ներածի չափով